Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը փետրվարին կազմել է 156.6 հազար դրամ. ԱՎԾ կանխատեսում
14.04.2014,
16:34
Նախնական կանխատեսումների համաձայն` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2014թ.–ի փետրվարին 156 653 հազար դրամ է կազմել (381 դոլար կամ 13 435 ռուբլի), ինչը 0.5 տոկոսով պակաս է հունվարի ցուցանիշից, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նախնական կանխատեսումների համաձայն` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2014թ.–ի փետրվարին 156 653 հազար դրամ է կազմել (381 դոլար կամ 13 435 ռուբլի), ինչը 0.5 տոկոսով պակաս է հունվարի ցուցանիշից, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Միաժամանակ 2014թ.–ի հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը, ընդհանուր առմամբ, երկրում կազմել է 155 940 դրամ, ինչը 20.1 տոկոսով պակաս է 2013թ.–ի դեկտեմբերի ցուցանիշից և 7 տոկոսով շատ է 2013թ.–ի հունվարի ցուցանիշից։
Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թվականի հունվարին գրանցվել է Սյունիքի մարզում` ավելի քան 188,3 հազար դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 109,9 հազար դրամ։ Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է ավելի քան 169,9 հազար դրամ։
Միաժամանակ հունվարին ամենաբարձր աշխատավարձերը գրանցվել են ֆինանսական և ապահովագրական ոլորտում` 339,8 հազար դրամ, կապի և տեղեկատվության ոլորտներում` շուրջ 334,5 հազար դրամ, լեռնահանքային արդյունաբերության ոլորտում`շուրջ 306,5 հազար դրամ։
Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են մշակույթը, ժամանցը և հանգիստը, որտեղ աշխատակիցների աշխատավարձը կազմել է մոտ 88,6 հազար դրամ, գյուղատնտեսության, անտառտնտեսության և ձկնաբուծության ոլորտը`- 96,3 հազ. դրամ, բնակության կազմակերպման և հանրային սննդի ոլորտը 100,6 հազ. դրամ և այլ ծառայությունների ոլորտը` 101.1 հազար դրամ (1 դոլարը` 415.44 դրամ)։–0–