Visa-ն հոկտեմբերի 1–ից հրաժարվել է ապահովել ներռուսական գործողությունները
28.09.2015,
13:20
Visa միջազգային վճարման համակարգը հաստատել է, որ 2015թ.–ի հոկտեմբերի 1–ից չի կարող ապահովել Ռուսաստանի ներսում վճարումների վերաբերյալ ավտորիզացիոն հարցումների մշակումը, հաղորդում է «Կոմերսանտը»։ Հրատարակության տվյալներով` համապատասխան նախազգուշացում է արվել նամակում, որը Visa–ն տարածել է նրա քարտերը թողարկող ռուսական բանկերին։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Visa միջազգային վճարման համակարգը հաստատել է, որ 2015թ.–ի հոկտեմբերի 1–ից չի կարող ապահովել Ռուսաստանի ներսում վճարումների վերաբերյալ ավտորիզացիոն հարցումների մշակումը, հաղորդում է «Կոմերսանտը»։ Հրատարակության տվյալներով` համապատասխան նախազգուշացում է արվել նամակում, որը Visa–ն տարածել է նրա քարտերը թողարկող ռուսական բանկերին։
Ռուսաստանում գործող օրենքի համաձայն, մինչև հոկտեմբերի 1–ը քարտերով բոլոր ներռուսական գործողությունների սպասարկումը պետք է կենտրոնանա Վճարային քարտերի ազգային համակարգի պրոցեսինգային կենտրոնում։ Սակայն ժամկետի լրանալուց երեք օր առաջ տեղափոխությունն ամբողջությամբ ավարտված չէ, և Visa քարտերով գործողությունների մի մասը նախկինի նման հաստատում է պահանջում հենց համակարգից, հաղորդում է ՌԲԿ–ն։
Ստույգ տվյալներ չկան, թե որքան մեծ է նման գործողությունների չափաբաժինը։ Վճարային քարտերի ազգային համակարգում և Visa–ում պնդում են, որ խոսքը գնում է միայն ոչ մեծ քանակի գործողությունների մասին։
«Երբեմն, բանկերի պրոցեսինգային համակարգերի սխալների պատճառով լինում են հարցումները Visa ուղղորդելու եզակի դեպքեր։ Հենց այդ պատճառով բանկերին ծանուցում է ուղարկվել լրացուցիչ հսկողության անհրաժեշտության և նման սխալները վերացնելու մասին»,– «Կոմերսանտին» հաղորդել է Visa-ն։
Շուկայում հրատարակության աղբյուրը պարզաբանել է, որ Visa–ն փաստացի կերպով իր վրայից հանում է գործողությունները մշակելուց հրաժարվելու համար պատասխանատվությունը, որոնց համար նա ստիպված կլիներ կրկնակի ապահովագրական դեպոզիտ ներմուծել ԿԲ–ում։
Վճարային քարտերի ազգային համակարգում հավաստիացրել են, որ Visa–ի հրաժարվելն իր քարտերով ներռուսական տրանսակցիայի մշակումը երաշխավորելուց «չի անդրադառնա քարտատերերի գործողությունների կատարման հնարավորությունների վրա»։
Իր հերթին, «Ազգային վճարային խորհուրդ» ասոցիացիայի գործադիր տնօրեն Մարիա Միխայլովան համոզմունք է հայտնել, որ բանկերի հետ հարաբերությունները և հեղինակությունն այնքան կարևոր են Visa–ի համար, որ նա հազիվ թե հրաժարվի մշակել գործողությունների վերաբերյալ տվյալները, «նույնիսկ եթե դրանք սխալմամբ հաղորդվեն նրան»։
2015թ.–ի մայիսի վերջին ՌԴ ԿԲ փոխնախագահ Օլգա Սկորոբոգատովան հայտարարել է, որ բոլոր ռուսական բանկերը լիովին ավարտել են Visa միջազգային վճարման համակարգի քարտերով պրոցեսինգի փոխանցումը Վճարային քարտերի ազգային համակարգ։ Ավելի ուշ ԶԼՄ–ները հաղորդել են, որ Վճարային քարտերի ազգային համակարգը մշակում է Visa վճարային համակարգով բանկերի ոչ բոլոր տրանսկացիաները։ Մասնավորապես, «Վեդոմոստիի» աղբյուրը նշել է, որ Վճարային քարտերի ազգային համակարգով գնում է Visa–ի թրաֆիքի միայն 25 տոկոսը։-0-