Մարտյան սառնամանիքների հասցրած վնասի նախնական տվյալները գյուղնախարարությունը կհրապարակի մայիսմեկյան տոներից հետո
29.04.2014,
16:44
Մարտյան սառնամանիքների հասցրած վնասի նախնական տվյալները գյուղնախարարությունը կհրապարակի մայիսմեկյան տոներից հետո, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մարտյան սառնամանիքների հասցրած վնասի նախնական տվյալները գյուղնախարարությունը կհրապարակի մայիսմեկյան տոներից հետո, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Մարտի 30–ին տեղացած առատ ձյան, կարկուտի, ուժեղ քամու և ցրտահարության հետևանքով Հայաստանի գյուղատնտեսությունը լուրջ վնասներ կրեց։ Ցրտահարությունից տուժեց ծիրանի բերքի մոտ 80–90 տոկոսը։ Նախնական հաշվարկներով` միայն ծիրանենիներին հասցված վնասը կարող է հասնել 25 մլն դոլարի։
«Տոներից հետո գյուղատնտեսության նախարարությունը մամուլի ասուլիս կկազմակերպի, որի ընթացքում կներկայացվեն վնասի չափի մասին տվյալները», – ասել է մամուլի ծառայության աշխատակիցը։
Օրերս գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Հայկական ժամանակ» թերթին տեղեկացրել է, որ մարտի 30–31–ին գրանցված ցրտահարության հետևանքով Հայաստանի գյուղատնտեսությանը հասցված վնասի չափը կներկայացվի ապրիլի 28–ին։
Պետրոսյանը տվյալների ներկայացման ձգձգումը բացատրեց նրանով, որ որոշ մարզպետարաններ չեն հասցրել ամփոփել վնասի չափերի ուսումնասիրմամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքները։
ՀՀ կառավարությունը ապրիլի 10–ին տեղի ունեցած նիստի ժամանակ թույլատրել է գյուղատնտեսության նախարարությանը օգտագործել 85 մլն դրամ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ–ի նպատակային բանկային հաշվից։ Միջոցները կուղղվեն սերմերի գնմանը, որոնք կտրամադրվեն ցրտահարությունից տուժած ֆերմերական տնտեսություններին։ ($1 – 412,80 դրամ)-0-