Քաղաքագետ. «Ոչ մի վստահություն չկա, որ Ռուսաստանից դեպի Եվրոպա կառուցվող նոր գազատարը կանցնի Թուրքիայի տարածքով»
28.04.2015,
22:01
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում կասկած է հայտնել, որ «Հարավային հոսքի» փոխարեն նոր գազատարը կանցնի Թուրքիայի տարածքով։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում կասկած է հայտնել, որ «Հարավային հոսքի» փոխարեն նոր գազատարը կանցնի Թուրքիայի տարածքով։
«Հարավային հոսքից Բուլղարիան չի հրաժարվել, նրան ստիպեցին դա անել։ Նա մեծ հաճույքով կանցկացներ այդ գազատարն իր տարածքով։ Եվ ես համոզված չեմ, որ այդ գազատարը կանցնի Թուրքիայի տարածքով», – ասել է նա։
Քաղաքագետի խոսքով` ընթանում է բավականին բարդ և կոշտ խաղ, և այդ խաղի արդյունքը կարող է դառնալ տարբեր փոխդասավորությամբ խողովակատարը։
63 մլրդ խորանարդ մետր հզորությամբ «Հարավային հոսք» գազատարը պետք է անցներ Սև ծովի հատակով, այն պետք է Ռուսաստանից գազը տեղափոխեր դեպի բալկանյան հանրապետություններ, ինչպես նաև` Հունգարիա, Ավստրիա և Իտալիա։ ԵՄ–ն դեմ էր նախագծին, քանի որ երրորդ էներգանախագծով` միևնույն ընկերությանն արգելված է համատեղել գազի արտադրությունն ու տեղափոխումը։ ՌԴ–ն իր հերթին նշել է, որ գազատարի հարցով կնքվել են միջկառավարական համաձայնագրեր, որոնց կարգավիճակն էներգափաթեթից ավելի բարձր է։ Այդ համաձայնագրերը կնքվել են փաթեթի ընդունումից առաջ։
Բրյուսելի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով Մոսկվան 2014թ.–ի դեկտեմբերի սկզբին հայտարարեց, որ հրաժարվում է «Հարավային հոսքից»։ Դրա փոխարեն որոշվեց «խողովակ» կառուցել Թուրքիայի տարածքով և Հունաստանի հետ սահմանի վրա ստեղծել գազային ցանց հարավային Եվրոպայի սպառողների համար։ –0–