Ուկրաինական ձեռնարկությունները պատրաստ են մասնակցել Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությանը
19.11.2012,
20:21
Ուկրաինական ձեռնարկությունները պատրաստ են մասնակցել Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությանը, երկուշաբթի հայտարարեց Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների և գույքի կառավարման պետական գործակալության ղեկավար Դմիտրի Կոլեսնիկովը Երևանում հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստի ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ուկրաինական ձեռնարկությունները պատրաստ են մասնակցել Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությանը, երկուշաբթի հայտարարեց Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների և գույքի կառավարման պետական գործակալության ղեկավար Դմիտրի Կոլեսնիկովը Երևանում հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստի ընթացքում:
«Մեր ձեռնարկությունները՝ «Տուրբոատոմը», «Էլեկտրատյաժմաշը», «Զորյա-Մաշպրոեկտը», կարող են մասնակցել Հայաստանի էներգետիկ հատվածի մատակարարումներին: Մենք կարող են մատակարարել և տուրբիններ, և գեներատորներ, և կարգավորման ու կառավարման ավտոմատ համակարգեր»,- ասաց նա:
Կոլեսնիկովի խոսքով, ուկրաինական ձեռնարկություններն ԱԷԿ-երի սարքավորումների արտադրության մեծ փորձ ունեն:
«Մեր ձեռնարկությունները պատրաստ են այս աշխատանքին, պետք է միայն նստել, ամեն ինչ քննարկել և պայմանավորվել»,- ավելացրեց նա:
ՀՀ իշխանությունները պատրաստվում են նոր կայան կառուցել Հարավային Կովկասի տարածաշրջանում միակ ԱԷԿ-ի տեղում: Խոսքը մեկ էներգաբլոկի շինարարության մասին է, որ 1000 ՄՎտ հզորություն կունենա:
Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը շահագործման կհանձնվի 2019-2020թթ.-ին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալների համաձայն՝ նախագծի արժեքը կարող է կազմել 5-6 մլրդ դոլար: Այս նախագծի համար օտարերկրյա կապիտալի ներգրավման նպատակով ՀՀ խորհրդարանը 2006 թ.-ին չեղյալ համարեց նոր ատոմային էներգաբլոկերի սեփականության իրավունքի պետական մենաշնորհը:
Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը։
Երկրի իշխանությունները ծրագրում են կառուցել 1000 ՄՎտ հզորության ատոմային նոր էներգաբլոկ, որը կարժենա 5 մլրդ ԱՄՆ դոլար։ Շինարարական աշխատանքները ծրագրվում է սկսել 2011թ.-ի սկզբից։--0—