Ուկրաինան պատրաստ է Մաքսային միության 70 համաձայնագիր ստորագրել
26.09.2013,
10:55
Ուկրաինան կարող է միանալ 70 համաձայնագրերի, որոնք կազմում են Մաքսային միության գործողության հիմքը, ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ընթացքում հայտնել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուկրաինան կարող է միանալ 70 համաձայնագրերի, որոնք կազմում են Մաքսային միության գործողության հիմքը, ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ընթացքում հայտնել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը։
Ուկրաինացի վարչապետը նշել է, որ Մաքսային միության հետ համագործակցությունը ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար խոչընդոտ չէ, այն դեպքում, որ ԵՄ–ի հետ համաձայնագրի ստորագրումը խոչընդոտ է համարվում Մաքսային միության հետ համագործակցություն հաստատելու համար։
«Ես առաջարկում եմ «ինչն է խանգարում և ինչը` ոչ» ընդհանուր պատճառաբանություններից անցնել դրույթների գործնական քննարկման, որոնք առաջացնում են հակասական գնահատականներ և մտավախություն` մեր գործընկերների համար։ Ես կողմ եմ, որ ընդհանուր լեզու գտնենք և արձագանքենք իրական սպառնալիքներին, երբ դրանք առկա են, ոչ թե` հիպոթետիկ»,– ընդգծել է Ազարովը, հաղորդում է rbc.ru–ն։
Կառավարության ղեկավարները մտավախություն են հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառությունը 2013թ.–ին կրճատվել է մոտ 19 տոկոսով։ Ըստ Ազարովի, այդքան կտրուկ նվազման պատճառն այն է, որ Ուկրաինան հրաժարվել է թանկարժեք ռուսական գազի չափազանց մեծ գնումներից։ Արդյունքում` վարչապետները պայմանավորվել են առևտրին «նոր դինամիկա հաղորդել և վերականգնել նախորդ տարիների առևտրաշրջանառության ծավալները»։
Առևտրային հարաբերությունների կարգավորման հարցերը կքննարկվեն Տնտեսական հարցերի միջկառավարական կոմիտեի նիստի ընթացքում, որը տեղի կունենա 2013թ.–ի հոկտեմբերի 15–ին։ Երկու երկրների փորձագետները նախօրոք կվերլուծեն երկկողմ առևտրում առկա սահմանափակումները և այդ հակասությունների կարգավորման ուղղությամբ առաջարկներ կմշակեն։
Ավելի վաղ Դաշնային խորհրդի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Դմիտրի Մեդվեդևն ընդգծել էր, որ եթե Ուկրաինան Եվրամիության ասոցացված անդամի կարգավիճակ ստանա, Ռուսաստանի տրամադրած գործընկերային ռեժիմը չեղյալ կհայտարարվի։
«Ուկրաինայի համար հատուկ գործընկերային ռեժիմը կավարտվի։ Թող վաճառեն իրենց արտադրանքը Եվրոպայում, թող փորձեն վաճառել»,– հայտնել է կառավարության ղեկավարը։ Միաժամանակ ՌԴ վարչապետը հիշեցրել է, որ Եվրամիության կազմում Ուկրաինայի ասոցացված անդամակցության մասին պայմանագիրը կկիրառվի մինչև փաստաթղթի վավերացումը։ –0–