Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանը նախատեսում է նյութեր արտադրել կաթիլային եղանակով ոռոգման համար. նախարար

31.10.2014, 18:40
ՀՀ կառավարությունը նպատակ ունի երկրում կազմակերպել նյութերի արտադրություն` կաթիլային եղանակով ոռոգման համար, այդ թվում խողովակներ և ֆիլտրեր, ուրբաթ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ՀՀ ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի օրինագծի քննարկման ընթացքում:

Հայաստանը նախատեսում է նյութեր արտադրել կաթիլային եղանակով ոռոգման համար. նախարար
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը նպատակ ունի երկրում կազմակերպել նյութերի արտադրություն` կաթիլային եղանակով ոռոգման համար, այդ թվում խողովակներ և ֆիլտրեր, ուրբաթ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ՀՀ ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի օրինագծի քննարկման ընթացքում:

«Վարչապետի հանձնարարությամբ մենք արտադրության կազմակերպման ուղղությամբ աշխատանք ենք իրականացնում: Աշխատանքում մեզ օգնում են համապատասխան պրոֆիլային կառույցները», - ասաց Կարապետյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանում այս նյութերի արտադրության դեպքում կաթիլային եղանակով ոռոգումը ֆերմերների համար ավելի էժան կլինի, ինչը չափազանց կարևոր է Հայաստանի համար, որը սահմանափակ ջրային ռեսուրսներ ունի:

Միաժամանակ նախարարը չնշեց կոնկրետ ժամկետները, թե երբ է Հայաստանը պատրաստվում սկսել այդ արտադրությունը:-0-