Որոտանի կասկադ ՀԷԿ–ի վաճառքի գործարքը կփակվի առաջիկա օրերին. փոխնախարար
02.06.2015,
15:19
Որոտանի կասկադ ՀԷԿ–ի առուվաճառքի վերջնական գործարքը կփակվի առաջիկա օրերին, խորհրդարանում ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը 2014 թվականի բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Որոտանի կասկադ ՀԷԿ–ի առուվաճառքի վերջնական գործարքը կփակվի առաջիկա օրերին, խորհրդարանում ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը 2014 թվականի բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ընթացքում։
«Վերջնական ստորագրումը ենթադրվում է, եթե չեմ սխալվում, առաջիկա 2-3 օրերին»,– ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով`Որոտանի կասկադը ներդրումների շտապ կարիք ունի, իսկ ավելի շահավետ առաջարկ կառավարությունը չի ստացել։
2014 թվականի հունվարի 29-ին Contour Global Hydro Cascade ամերիկյան ընկերությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ–ի գույքի առուվաճառքի պայմանագիր են ստորագրել, սակայն այն վերջնական չի ձևակերպվել։ Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները կանոնավոր կերպով հայտարարում էին, որ այն շատ մոտ է ավարտին, ընթանում է որոշ տեխնիկական հարցերի և կառավարության ու գնորդի միջև սակագնային քաղաքականության համաձայնեցում, սակայն վերջնական փաստաթուղթը դեռևս չի ստորագրվել։
Կասկադի գումարային սահմանված հզորությունը կազմում է 404,2 մՎտ, իսկ միջին տարեկան նախագծային արտադրությունը` 1,16 մլրդ կՎտ/ժ։ 180 մլն դոլարի գործարքը դարձավ եվրոպական տարածաշրջանում Contour Global Hydro Cascade–ի ամենախոշոր օպերացիան և ՀՀ–ում ԱՄՆ–ի կատարած ամենամեծ ներդրումը։ Համալիրը լուրջ ներդրումների կարիք ունի, որոնք պետք է իրականացնի նոր գնորդը։ Միաժամանակ չի բացառվում, որ կառավարությունը կաջակցի ընկերությանը միջազգային վարկերի ներգրավման հարցում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր աճի տեսքով սպառողների վրա ծանրաբեռնվածության կրճատման համար։ -0-