Երևանը 2016 թ.-ին կդառնան ոսկեգործության համաշխարհային մայրաքաղաք
08.07.2014,
19:54
Երևանը 2016 թ.-ին կդառնան ոսկեգործության համաշխարհային մայրաքաղաք, քանի որ հենց այստեղ կանցկացվի Համաշխարհային ոսկերչական համադաշնության` CIBJO, հերթական կոնգրեսը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի (AJA) մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանը 2016 թ.-ին կդառնան ոսկեգործության համաշխարհային մայրաքաղաք, քանի որ հենց այստեղ կանցկացվի Համաշխարհային ոսկերչական համադաշնության` CIBJO, հերթական կոնգրեսը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի (AJA) մամուլի ծառայությունից:
CIBJO-ն ազդեցիկ կազմակերպություն է, որը ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի խորհրդատուն է: CIBJO-ն իր ամենամյա համագումարներն անցկացնում է աշխարհի որևէ երկրում: 2012 թ.-ին կոնգրեսն անցկացվել է Իսրայելում, նախորդ տարի՝ Թուրքիայում, այս տարվա մայիսին՝ Մոսկվայում, 2015 թ.-ին պատվիրակներին կընդունի Բրազիլիան:
CIBJO-2016-ը Հայաստանում անցկացնելու առաջարկը ներկայացրել է AJA-ի նախագահ, Հայաստանի նախագահի խորհրդական Գագիկ Գևորգյանը, ով միաժամանակ գլխավորում է «Ռուսաստանի ոսկերիչների գիլդիան» և «Էսթետ» ոսկերչական տունը:
Գևորգյանը նախաձեռնել է նաև Մոսկվայում CIBJO 2014 մայիսյան կոնգրեսի անցկացումը: Մոսկվա էին ժամանել աշխարհի 25 երկրների 152 պատվիրակներ՝ ազգային ոսկերչական ասոցիացիաների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները:
CIBJO-2014 կոնգրեսի ժամանակ Հայաստանը ներկայացրել է Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան (AJA): Կոնգրեսի բացմանը իր ելույթի ժամանակ Գևորգյանը երկու նախաձեռնություն է ներկայացրել, որոնք արժանացել են համընդհանուր հավանության: Առաջինը վերաբերվում էր CIBJO միջազգային ոսկերչական մրցանակին՝ ինքնատիպ «ոսկերչական Օսկար»-ին, որը կկարողանար միավորել բոլոր համաշխարհային ոսկերչական ցուցահանդեսների դափնեկիրներին և բացահայտել լավագույններից լավագույնին: Իսկ երկրորդ առաջարկով նախատեսվում է CIBJO-ի անունից դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին աշխարհի բոլոր ոսկերիչների համար միասնական տոնի՝ Ոսկերչի համաշխարհային օրվա սահմանման համար:
Այժմ ընթանում է այդ նախաձեռնությունների իրականացմանն ուղղված աշխատանքը, որի արդյունքներն ակնհայտ կդառնան CIBJO-2016 կոնգրեսի ժամանակ, որը տեղի կունենա Երևանում և նշանակալի իրադարձություն կդառնա Հայաստանի համար: Այս միջազգային համաժողովի բազմաթիվ մասնակիցները ևս կարող են ծանոթանալ Հայաստանում ՄԵՐԻԴԻԱՆ ոսկերչական ԱՏԳ-ի աշխատանքի հետ: Այն կարևորագույն նախագիծ է, որի իրականացումը հնարավորություն կտա դարձնել Հայաստանը համաշխարհային ոսկերչական ոլորտի առանցքային դերակատարներից մեկը:
ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը 2014 թ.-ի հունվար-մայիսին կազմել է մոտ 92,7 մլն (25 տոկոսի աճ), իսկ տվյալ ապրանքատեսակների ներկրումը՝ 136,6 մլն դոլար (41 տոկոսի աճ):-0-