Հայաստանում հունվար–հունիսին ոսկերչական իրերի արտադրության ծավալը 5.7 մլրդ դրամ է կազմել
06.08.2014,
13:53
Հայաստանում 2014թ.–ի հունվար–հունիսին ոսկերչական իրերի արտադրության ծավալը կազմել է 5 718,6 մլրդ դրամ` 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 41.3 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2014թ.–ի հունվար–հունիսին ոսկերչական իրերի արտադրության ծավալը կազմել է 5 718,6 մլրդ դրամ` 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 41.3 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
Միաժամանակ նշված ժամանակահատվածում արտադրվել է 621.2 կգ ոսկերչական իր` նախորդ տարվա հունվար–հունիսին արտադրված 590 կգ–ի դիմաց (5.3 տոկոս աճ)։
Հայաստանում հաշվետու ժամանակահատվածում ադամանդի արտադրության ծավալը կազմել է 32 148 կարատ` նվազելով 32.4 տոկոսով։
Միաժամանակ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումն այս տարվա հունվար–հունիսին կազմել է մոտ 111.6 մլն դոլար (24.7 տոկոսի աճ), իսկ ապրանքների այս տեսակների ներկրումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 157.5 մլն դոլար (23 տոկոսի աճ)։ ($1 –ը` 408,43 դրամ) —0–