Հայաստանում ոսկերչական իրերի արտադրության ծավալը 9 ամսում կազմել է 7,7 մլրդ դրամ
04.11.2014,
17:20
Հայաստանում 2014թ.–ի հունվար–սեպտեմբերին ոսկերչական իրերի արտադրության ծավալը կազմել է 7 691,4 մլն դրամ` 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 43,5 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2014թ.–ի հունվար–սեպտեմբերին ոսկերչական իրերի արտադրության ծավալը կազմել է 7 691,4 մլն դրամ` 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 43,5 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
Միաժամանակ նշված ժամանակահատվածում արտադրվել է 801,1 կգ ոսկերչական իր` 2013 թ.-ի հունվար-սեպտեմբերին արտադրված 818,3 կգ–ի դիմաց (2,1 տոկոսի անկում)։
Հայաստանում հաշվետու ժամանակահատվածում ադամանդի արտադրության ծավալը կազմել է 42 846 կարատ` նվազելով մոտ 36 տոկոսով։
Միաժամանակ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումն այս տարվա հունվար–սեպտեմբերին կազմել է մոտ 168 մլն դոլար (22,8 տոկոսի աճ), իսկ ապրանքների այս տեսակների ներկրումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 231,5 մլն դոլար (10,7 տոկոսի աճ)։ ($1 –ը` 411,21 դրամ) —0–