Վրաստանը վերականգնել է ռուսական գազի մատակարարումը Հայաստանին
23.08.2014,
15:45
Վրաստանի Դարյալի կիրճում այսօր վերականգնվել է գլխավոր գազատարի հատվածը, որով իրականացվում է ռուսական գազի մատակարարումը Հայաստանին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Դավիթ Շավլիաշվիլին աշխատանքների վայրից, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը` հղում անելով Փրայմին։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վրաստանի Դարյալի կիրճում այսօր վերականգնվել է գլխավոր գազատարի հատվածը, որով իրականացվում է ռուսական գազի մատակարարումը Հայաստանին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Դավիթ Շավլիաշվիլին աշխատանքների վայրից, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը` հղում անելով Փրայմին։
Նա նշեց, որ այսօր ցերեկը նորոգված հատվածով արդեն վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը։
Օգոստոսի 20–ի երեկոյան Դարյալի կիրճում սողանք է գրանցվել, որն արգելափակել է Ռազմական–վրացական ճանապարհը և գլխավոր գազատարի վթարի պատճառ դարձել։ Ընդհատվել է
Վրաստանը Ռուսաստանին միացնող ավտոճանապարհի երթևեկությունը։ Միջադեպը լրջորեն չի ազդել Հայաստանի գազամատակարարման վրա` հանրապետության հատուկ պահոցը թույլ է տալիս մի քանի շաբաթ ապահովել բնակչությանը։ Աղետը նաև չի ազդել Վրաստանի գազամատակարարման վրա, որը վերջին տարիներին իրեն անհրաժեշտ գրեթե ամբողջ գազը ստանում է Ադրբեջանից։
Հայաստանի գազիֆիկացմամբ զբաղվում է «Գազպրոմ Արմենիան» (ռուսական «Գազպրոմի» դուստրը), որը նաև Հայաստանի ներքին շուկայում Վրաստանով Ռուսաստանից եկող գազի մատակարարման և բաշխման ոլորտի մենաշնորհ ունի։ -0-