Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

ՎՏԲ Բանկ ԲԲԸ–ն ֆինանսավորել է Թեղուտի հանքաարդյունաբերական կոմբինատի շինարարությունը

22.12.2014, 13:18
ՎՏԲ Բանկ ԲԲԸ–ի ֆինանսավորմամբ «Վալեքս» ընկերությունների խումբը Լոռու մարզում իրականացնում է Հայաստանի խոշորագույն տնտեսական նախագծերից մեկը` Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարությունն ու շահագործումը:
ՎՏԲ Բանկ ԲԲԸ–ն ֆինանսավորել է Թեղուտի հանքաարդյունաբերական կոմբինատի շինարարությունը
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  ՎՏԲ Բանկ ԲԲԸ–ի ֆինանսավորմամբ «Վալեքս» ընկերությունների խումբը Լոռու մարզում իրականացնում է Հայաստանի խոշորագույն տնտեսական նախագծերից մեկը` Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարությունն ու շահագործումը:

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, օբյեկտի շինարարության համար բանկը տրամադրել է 283 մլն ԱՄՆ դոլար, նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 350 մլն ԱՄՆ դոլար:

Շինարարական աշխատանքների ավարտի ու արտադրական գործընթացի մեկնարկի կապակցությամբ հանքաարդյունաբերական կոմբինատի տարածքում դեկտեմբերի 20-ին կայացել է հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ,  Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, ինչպես նաև Հայաստանում այլ երկրների դեսպաններ:
Հյուրերը ծանոթացան արտադրական գործընթացին, շրջեցին հանքավայրի տարածքով, եղան հանքաարդյունաբերական կոմբինատի բոլոր արտադրամասերում:

Առաջին տասը տարիների համար միջինացված ցուցանիշներով կոմբինատում նախատեսվում է տարեկան արտադրել մոտ 64 հազ. տոննա պղնձի խտանյութ՝ պղնձի 31% (19.7 հազ. տոննա) պարունակությամբ և 760 տոննա մոլիբդենի խտանյութ՝ մոլիբդենի 50% (380 տոննա) պարունակությամբ:

«Թեղուտ» ընկերությունը գործունեություն է ծավալում միջազգային էկոլոգիական չափանիշներին համապատասխան: Կոմբինատում արտադրական ջուրը շրջանառվում է «գործարան-պոչամբարային տնտեսություն» փակ շրջանով, ինչը կբացառի շրջակա ջրային միջավայրի աղտոտումը արտադրական ջրով: Ջրային ավազանի կենցաղային կեղտաջրերով աղտոտումը կանխարգելելու նպատակով ընկերության տարածքում տեղադրվել են բիոմաքրման ժամանակակից կայաններ: ՀՀ բնապահպանության ու գյուղատնտեսության  հաստատած ծրագրի համաձայն, «Թեղուտ» ՓԲԸ իրականացնում է անտառների վերականգնում նախագծի իրականացման համար օգտագործված անտառային ծածկույթի ընդհանուր տարածքից կրկնակի ավել տարածքում:

ՎՏԲ Բանկ ԲԲԸ նախագահի-վարչության նախագահի առաջին տեղակալ Յուրի Սոլովյով. «Մենք ուրախ ենք, որ ՎՏԲ-ն կարող է աջակցել Հայաստանի տարածքում նմանատիպ ձեռնարկության ստեղծմանը, ինչպիսին է Թեղուտի հանքաարդյունաբերական կոմբինատը: Շրջակա գետերի ու լճերի աղտոտումը բացառելու նպատակով համալիրի տարածքում գործում են բիոմաքրման ամենաժամանակակից կայանները: Բացի այդ միջոցներից մեր գործընկերները հոգ են տանում գործունեության տարածքի անտառային զանգվածի վերականգնման համար: Կտրված ծառերը կվերականգնվեն կրկնակի չափով. սա խելամիտ ու արդար բնоգտագործում է: ՎՏԲ-ն միշտ պատրաստ է համագործակցել այն ընկերությունների հետ, որոնք զարգացնում են տարածաշրջանի տնտեսությունը և միաժամանակ մեծ  պատասխանատվությամբ են վերաբերվում էկոլոգիայի հարցերին»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-