ՎԶԵԲ-ը առևտրի ֆինանսավորման վերաբերյալ կոնֆերանս կանցկացնի Երևանում հոկտեմբերի 1-2-ին
30.09.2014,
13:33
Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 09.00-ին Elite Plaza բիզնես կենտրոնում կկայանա առևտրի ֆինանսավորմանը նվիրված երկօրյա կոնֆերանսի բացումը, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) իրազեկությունը և դյուրացնել առևտրի ֆինանսավորման գործիքների հասանելիությունը:
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 09.00-ին Elite Plaza բիզնես կենտրոնում կկայանա առևտրի ֆինանսավորմանը նվիրված երկօրյա կոնֆերանսի բացումը, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) իրազեկությունը և դյուրացնել առևտրի ֆինանսավորման գործիքների հասանելիությունը:
Կոնֆերանսը կազմակերպվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից (ՎԶԵԲ)` ԵՄ-ի հետ համագործակցությամբ:
Կոնֆերանսի մասնակիցների առջև ողջույնի խոսքով հանդես կգա Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Մոնղոլիայի ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ տնօրեն Մայք Թեյլորը:
Միջոցառման ընթացքում, որը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 1-2-ը, ոլորտի առաջատար փորձագետները, ավելի քան 150 մասնակիցները, կքննարկեն հնարավորություններն ու խնդիրները, որոնց բախվում են տեղական ձեռներեցները Հայաստանում առևտրի ֆինանսավորման հասանելիության առումով:
Կոնֆերանսի շրջանակում կանցկացվեն թեմատիկ քննարկումներ, կներկայացվեն պրեզենտացիաներ և Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործարքների հաջողված դեպքերի ուսումնասիրություններ, ելույթ կունենան հրավիրված փորձագետներ, տեղական և օտարերկրյա առևտրային բանկերի և տեղական ՓՄՁ-ների ներկայացուցիչներ:-0-