Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

ՎԶՄԲ–ն Հայաստանին 40 մլն դոլար կտրամադրի երեք ենթակայանների նյութական բազան վերակառուցելու համար

27.11.2014, 15:39
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին 40 մլն դոլար կտրամադրի երեք ենթակայանների նյութական բազան վերակառուցելու համար, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
ՎԶՄԲ–ն Հայաստանին 40 մլն դոլար կտրամադրի երեք ենթակայանների նյութական բազան վերակառուցելու համար
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին 40 մլն դոլար կտրամադրի երեք ենթակայանների նյութական բազան վերակառուցելու համար, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

ՀՀ կառավարությունը հաստատեց 2014 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ-ի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագիրը։

«Ծրագրի շրջանակում նախատեսվում է փոխարինել «Հաղթանակ» 220 կՎ, «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանների 30 և ավելի տարիներ շահագործման մեջ գտնվող ֆիզիկապես ու բարոյապես մաշված սարքավորումները: Ծրագիրն իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից»,– ասաց Զախարյանը։

Նա նշեց, որ վարկը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 10 տարին` արտոնյալ պայմաններով:

Նրա խոսքով` ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2014թ․-ին, իսկ ավարտը` 2018թ.–ի դեկտեմբերի 31-ին:-0-