Wizz Air–ը դիտարկում է գործունեության ընդլայնումը ՀՀ–ում
18.03.2025,
12:25
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզ էյր» ընկերության կոմերցիոն և գործառնական գլխավոր տնօրեն Մայքլ Դելեհանթի գլխավորած պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզ էյր» ընկերության կոմերցիոն և գործառնական գլխավոր տնօրեն Մայքլ Դելեհանթի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ կառավարությունը։
Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ընկերության գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով դրա նշանակությունը զբոսաշրջության և մարդկանց շարժունակության ակտիվացման տեսանկյունից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Վիզ էյր» ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները՝ ինչպես Երևանի «Զվարթնոց» միջազգային, այնպես էլ Գյումրի քաղաքի վերանորոգված օդանավակայանների միջոցով: