Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Հայաստանի կառավարությունը գյուղացիներին ոռոգման ջրի մատակարարման հարցում աջակցության ծրագիր է մշակում

05.02.2015, 16:35
Հայաստանի կառավարությունը գյուղացիներին ոռոգման ջրի մատակարարման հարցում աջակցելու ծրագիր է մշակում, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Հայաստանի կառավարությունը գյուղացիներին ոռոգման ջրի մատակարարման հարցում աջակցության ծրագիր է մշակում
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը գյուղացիներին ոռոգման ջրի մատակարարման հարցում աջակցելու ծրագիր է մշակում, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
 
Նրա խոսքերով` փորձագիտական գնահատականները ցույց են տալիս, որ տարին սակավաջուր է լինելու, ինչի հետ կապված` քննարկումներ են անցկացվել համապատասխան կառույցների հետ, քննարկվել են գարնանացանի  նախապատրաստական աշխատանքները։

«Մենք նախագահի հետ պայմանավորվել ենք այդ հարցերը քննարկել նաև հաջորդ  շաբաթ, որովհետև մոտ 3 մլրդ դրամի սուբսիդավորման և մեխանիկական ոռոգման կազմակերպման խնդիր կա»,- ասաց Աբրահամյանը։:

Նա նշեց, որ հաջորդ նիստին ծրագրվում է որոշում ընդունել գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու մասին, և ավելացրեց, որ քանի որ գյուղատնտեսությունը կառավարության համար գերակա ոլորտ է, կարվի հնարավորինը` այդ ոլորտի զարգացման համար։

ՀՀ կառավարությունն իր երեք որոշումներով հաստատել է 2015թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության, գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի, ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռք բերման նպատակով պետական աջակցության ծրագրերը: --0--