Երևանի առաջնահերթ խնդիրներից մեկը վերելակային տնտեսության արդիականացումն է. հանձնաժողովի ղեկավար
12.03.2013,
17:39
Երևանի առաջնահերթ խնդիրներից մեկը վերելակային տնտեսության արդիականացումն է, երեքշաբթի լրագրողներին ասաց մայրաքաղաքի Ավագանու խորհրդի ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի առաջնահերթ խնդիրներից մեկը վերելակային տնտեսության արդիականացումն է, երեքշաբթի լրագրողներին ասաց մայրաքաղաքի Ավագանու խորհրդի ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը։
«Քաղաքի քաղաքապետարանի առաջ կանգնած է հին վերելակների փոխարինման խնդիրը, սակայն դա շատ թանկ հաճույք է»,– ասուլիսի ժամանակ ասաց Նահապետյանը` չմատնանշելով ինչ ծախսեր են հարկավոր վերելակային տնտեսության արդիականացման համար։
Ըստ Նահապետյանի` կարևոր խնդիրներից ևս մեկը քաղաքի կանաչապատումն է։
«Միայն 2012թ.–ի ընթացքում մայրաքաղաքում ասֆալտապատվել է 2,5 մլն քմ ճանապարհ, կանաչ տարածքներն ավելացել են մինչև 840 հա, ավելի քան 40 հազար ծառ և թուփ է տնկվել քաղաքում, սակայն դա դեռ բավարար չէ, և աշխատանքները շարունակվելու են։ Քաղաքը պետք է շնչի»,– ասաց նա։
Ըստ վերջին տվյալների` Երևանում գրանցվել է 4833 վերելակ, որից 2010թ.–ին տեխզննում է անցել 2898–ը, որից 361–ը բացասական եզրակացություն է ստացել։
2012թ.–ին մայրաքաղաքի կանաչ տարածքներն անցյալ տարվա համեմատ ավելացել են 10 հա–ով և կազմել 842 հա։ 2013թ.–ին քաղաքապետարանը նախատեսում է ավելացնել այդ տարածքը ևս 20 հա–ով։ Միաժամանակ մինչև անցյալ դարի 90–ական թվականները, երբ Երևանի կանաչ տարածքները հասնում էին փոքր չափերի, այն կազմում էր շուրջ 930 հա, իսկ 2004թ.–ին` ընդամենը 530 հա։ –0–