Երևանի ավտոբուսային պարկն առաջիկա ամիսներին կհամալրվի 160 ավտոբուսներով. քաղաքապետարան
04.10.2012,
17:40
Երևանի քաղաքապետարանը մտադիր է Երևանի ավտոբուսային պարկը համալրել 160 ավտոբուսներով, հինգշաբթի լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտային վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը մտադիր է Երևանի ավտոբուսային պարկը համալրել 160 ավտոբուսներով, հինգշաբթի լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտային վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։
«Պատվիրված ավտոբուսները հիմնականում հարավկորեական «Hyundai» մակնիշի ավտոբուսներ են»,– նշեց նա։
Նավասարդյանը հայտնեց նաև, որ ավտոբուսների պատվերը քաղաքապետարանում ստացվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք ցանկանում են ավտոբուսներ ունենալ իրենց գծերում։ Նավասարդյանը միաժամանակ չպարզաբանեց, թե կոնկրետ որ գծերում են դրանք գործելու։
Միաժամանակ նա հայտնեց, որ ավտոբուսների անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման և փոխադրման համար կպահանջվի 5-6 ամիս։
Նավասարդյանի խոսքով, նոր տրանսպորտային միջոցների ներդրումը թույլ կտա մասամբ լուծել մայրաքաղաքի գերբեռնվածության խնդիրը։
Նա հայտնեց նաև, որ 2012 թվականի մայիսից միկրոավտոբուսների և ավտոբուսների գծերի մրցույթներ են անցկացվել, որոնցում միկրոավտոբուսային գծեր շահագործող 76 տնտեսվարող սուբյեկտներից 62–ը և ավտոբուսային գծերի 18 տնտսուբյեկտներից 12–ը հաղթող են ճանաչվել։ Անցկացված մրցույթների արդյունքում դադարեցվել է 330 միկրոավտոբուսների, հիմնականում, «ՌԱՖ» և «ԵրԱզ» մակնիշների միկրոավտոբուսների աշխատանքը։
Նավասարդյանը հայտնեց նաև, որ ներկայում Երևանում գործում է մոտ 2100 միկրոավտոբուս և մոտ 580 ավտոբուս։
Մայրաքաղաքի կենտրոնական փողոցների բեռնաթափման և միկրոավտոբուսներից աստիճանաբար ավտոբուսներին անցնելու` քաղաքապետարանի ծրագրի համաձայն, նախատեսվում է ավտոբուսների ցանցը 30–ից հասցնել 46–ի, իսկ ավտոբուսների թիվն ավելացնել 300 միավորով։ -0-