Երևանի բարեկարգման աշխատանքների ծախսերը 2012 թ.-ին կազմել են մոտ 19 մլրդ դրամ
15.11.2012,
19:33
2012 թվականին Երևանում իրականացվել են 18,8 մլրդ դրամ ընդհանուր գումարի բարեկարգման շինարարական աշխատանքներ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Ֆելիքս Յայլոյանը:
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2012 թվականին Երևանում իրականացվել են 18,8 մլրդ դրամ ընդհանուր գումարի բարեկարգման շինարարական աշխատանքներ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Ֆելիքս Յայլոյանը:
Ըստ նրա` այդ միջոցներից 10 մլրդ դրամը ծախսվել է ճանապարհների ասֆալտապատման, իսկ 8,8 մլրդ դրամը՝ այլ շինարարական աշխատանքների համար:
«Այս ժամանակահատվածում Երևանի 40 փողոցներ հիմնանորոգվել են մայթերի, մայթեզրերի հետ միասին: Շինարարական աշխատանքներն անցկացվել են քաղաքի բոլոր վարչական շրջաններում»,- ասաց Յայլոյանը:
Քաղաքապետարանի կողմից կատարվել են նաև ճանապարհային ճեղքերի վերացման աշխատանքներ, որոնց համար ծախսվել է 130 մլն դրամ: Միաժամանակ, մայթասալիկների ծածկի համար ծախսվել է 200 մլն դոլար:
Յայլոյանը նշեց նաև, որ կառուցվել է մինի-ֆուտբոլի 12 դաշտ Երևանի 11 վարչական շրջաններում, ինչի համար ծախսվել է 120 մլն դրամ:
Ըստ նրա, 600 փողոցներ մասամբ վերականգնվել են, ավելի քան 1000 բակեր՝ ասֆալտապատվել:
Ընդհանուր առմամբ, 2012 թվականին ասֆալտապատվել է մոտ 2 մլն քառակուսի մետր մակերես:
Ըստ նրա, 137 շենքերի դիմերեսների վերականգնմանն ուղղվել է 600 մլն դրամ:
Բացի այդ, ջեռուցում է անցկացվել 8 գրադարաններում, 6 մշակութային կենտրոններում և 2 երաժշտական դպրոցներում, ինչին ուղղվել է մոտ 100 մլն դրամ:
«45 դպրոցների ջեռուցմանը, որն անցկացվել է ռեկորդային ժամկետներում, ծախսվել է 1 մլրդ 300 մլն դրամ»,- ասաց Յայլոյանը:
Բարեկարգման ծրագրի շրջանակներում նորոգվել են նաև 26 մանկապարտեզներ, ինչի համար ծախսվել է 600 մլն դրամ:
Ասֆալտապատման ոչ արդյունավետության վերաբերյալ լրագրողներին հարցերին պատասխանելով՝ նա ասաց, որ դա ոչ թե ասֆալտի որակի, այլ հիմքի խնդիր է, որի վրա այն դրվում է: Շինարարության և բարեկարգման վարչության պետը հայտնեց նաև, որ քաղաքապետարանը մայթասալիկապատման աշխատանքներն անբարեխիղճ կատարած շինարարական ընկերություններին պարտավորեցրել է վերացնել բացերը:
Յայլոյանն ընդգծեց, որ կատարված աշխատանքների ծավալը բավարար չէ քաղաքի ամբողջական բարեկարգման համար, և դրանք կշարունակվեն, այդ թվում՝ նաև քաղաքի արտաքին լուսավորման ուղղությամբ: -0-