Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+5

Երևանի նախկին քաղաքապետ Կարապետյանը չի ցանկանում ՀՀ վարչապետ դառնալ

10.04.2013, 11:10
Երևանի նախկին քաղաքապետ, այժմ ռուսական «Գազպրոմբանկի» փոխնախագահ Կարեն Կարապետյանը չի ցանկանում ՀՀ վարչապետ դառնալ, գրում է «Հրապարակ» թերթը։

Երևանի նախկին քաղաքապետ Կարապետյանը չի ցանկանում ՀՀ վարչապետ դառնալ
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևանի նախկին քաղաքապետ, այժմ ռուսական «Գազպրոմբանկի» փոխնախագահ Կարեն Կարապետյանը չի ցանկանում ՀՀ վարչապետ դառնալ, գրում է «Հրապարակ» թերթը։

Նախօրեին ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած Կարապետյանը բացասական է պատասխանել թերթի այն հարցին, թե արդյո՞ք նա մայրաքաղաք է եկել, որպեսզի զբաղեցնի վարչապետի պաշտոնը։

Կարապետյանը պարզաբանեց, որ նման ցանկություն չունի։ Ի պատասխան պարբերականի հարցին` հնարավո՞ր է հրաժարվել վարչապետի պաշտոնից, նախկին քաղաքապետը պատասխանեց. «Պատկերացրեք` հնարավոր է»։

Պաշտոնը ստանձնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9–ին ընդունեց կառավարության հրաժարականը` ՀՀ Սահմանադրության 55–րդ հոդվածի չորրորդ կետի համաձայն։

ՀՀ Սահմանադրության համաձայն` հանրապետության նոր նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում:  Վարչապետ կնշանակվի այն անձը, ով վայելում է պատգամավորների մեծամասնության վստահությունը, իսկ եթե դա անհնար է, այն անձը, ով վայելում է պատգամավորների առավելագույն թվի վստահությունը։ Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: –0–