Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 30, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Երևանի քաղաքապետարանը մտադիր է 2013թ.-ին կանաչ տարածքները հասցնել 862 հեկտարի

27.11.2012, 19:05
Երևանի քաղաքապետարանը մտադիր է 2013թ.-ին կանաչ տարածքները հասցնել 862 հեկտարի, երեքշաբթի լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը:
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը մտադիր է 2013թ.-ին կանաչ տարածքները հասցնել 862 հեկտարի, երեքշաբթի լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը:

«2012թ.-ին մայրաքաղաքի կանաչ տարածքները նախորդ տարվա համեմատ ավելացել են 10 հեկտարով և կազմել 824 հեկտար:  2013թ.-ին մենք նախատեսում ենք ավելացնել այդ տարածքը ևս 20 հեկտարով»,- ասաց նա:

Համեմատության համար Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ մինչև անցյալ դարի 90-ական թվականների սկիզբը, երբ Երևանի կանաչ տարածքները հասնում էին առավելագույն չափերի, այն կազմել է շուրջ 930 հա, իսկ 2004թ.-ին՝ ընդամենը 530 հա:

Վարչության պետը նշեց նաև, որ 2012թ.-ին նախատեսված ծրագրերի շրջանակներում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում 20 նոր պուրակներ և խաղահրապարակներ են բացվել:

Ըստ նրա՝ 40 հազար ծառ և 5 հազար թուփ է տնկվել:  Միաժամանակ նա ավելացրեց, որ գրեթե բոլոր ծառերը տնկելիս հատուկ հենակներ են կիրառվել, որպեսզի սածիլները չկախվեն:

Ծառատեսակների ընտրությունը կատարել է մայրաքաղաքի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը Երևանի քաղաքապետարանին առընթեր քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի հետ համատեղ:

Մարտիրոսյանը տեղեկացրեց նաև, որ 2012թ.-ին մայրաքաղաքի գազոնների տարածքը կազմել է 14 հա: Այդ կապակցությամբ նա նշեց, որ ընթացիկ տարում մասնավորապես ավելացել է Արշակունյաց և Մյասնիկյան պողոտաների, ինչպես նաև Արգավանդի խճուղու գազոնների տարածքը: Միաժամանակ Մարտիրոսյանը նշեց, որ Երևանի բարդ բնակլիմայական պայմանները զգալի դժվարություններ են ստեղծում դրա կանաչապատման համար, սակայն քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում դրանք հաղթահարելու համար:

Տնկիների տունկն իրականացվում է մինչև 2020թ.-ը մայրաքաղաքի գլխավոր հատակագծի շրջանակներում, որը հաստատվել է 2005թ.-ին ՀՀ կառավարության կողմից:

Գլխավոր հատակագծով նախատեսվում է քաղաքի կանաչ տարածքների ավելացում, երկու նոր խաչմերուկների՝ Հյուսիսային և Գլխավոր, այլընտրանքային ճանապարհների կառուցում, ինչպես նաև մայրաքաղաքի համայնքների գոտիավորում: -0-