Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման մասին որևէ որոշում դեռ չկա. Ճարտարապետների միություն
23.01.2014,
18:11
ՀՀ կառավարությունը դեռ որևէ որոշում չի ընդունել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման շուրջ, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը դեռ որևէ որոշում չի ընդունել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման շուրջ, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։
«Առաջարկվել է քննարկել այս հարցը, ուսումնասիրել ռեսուրսները։ Քննարկումները դեռ չեն ավարտվել, խնդիր է դրվել` կոնցեսիոները պետք է մաստեր ծրագրեր ներկայացնի։ Մենք արդեն առաջարկել ենք մրցույթ հայտարարել, որի ընթացքում շենքի շահագործման վերաբերյալ հետաքրքիր առաջարկներ կներկայացվեն։ Հարկավոր է օդանավակայանի շենքի պահպանման օպտիմալ տարբերակ գտնել։ Այն խորհրդային մոդեռնիզմի դարաշրջանի լավագույն շինություններից է, այդ պատճառով այն չի կարելի քանդել», – ասաց Մինասյանը։
Մեկնաբանելով Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսիսյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը կքանդվի` Մինասյանը նշեց, որ «շատ հնարավոր է, որ ՔԱԳՎ–ի պետը նման ցանկություն ունի, սակայն դա նրանից կախված չէ»։
«Դա կարող է տեղի ունենալ միայն Հայաստանի կառավարության որոշմամբ, իսկ կառավարությունում քննարկումները դեռ չեն ավարտվել։ Չգիտեմ, թե ինչ նպատակով է նման թյուրիմացություն ստեղծվել», – ընդգծեց նա։
Միաժամանակ Մինասյանը հույս հայտնեց, որ կառավարությունն ամեն դեպքում ողջախոհ կլինի և կառաջարկի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության (որն իրականացնում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարումը) սեփականատիրոջը` ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանին, պահպանել նաև օդանավակայանի հին շենքը։
Խոսելով օդանավակայանի տարածքում այգի կառուցելու առաջարկի մասին, որտեղ կտեղադրվեն հայտնի ճարտարապետական հուշարձանների մանրակերտերը` Մինասյանն ասաց, որ նման նախագիծ չկա, խոսքը միայն առաջարկի մասին է։
«Հասկանալի է, որ հեշտ չէ պահպանել հին շենքը։ Սակայն այդ ընթացքում կարելի է շենքի շահագործման օպտիմալ տարբերակ առաջարկել։ Մենք առանց ափսոսանքի կորցնում ենք լավագույն շինությունները», – ընդգծեց Ճարտարապետների միության նախագահը։
Այս տարվա ապրիլին «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոները` «Արմենիա–Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել էր Երևանի քաղաքապետարան` օդանավակայանի հին շենքի քանդման թույլտվության տրամադրման խնդրանքով: Ըստ մասնագետների գնահատականների` օդանավակայանի հին շենքը ֆիզիկապես մաշված է, և դրա վերակառուցումը 15-20 մլն դոլարի ներդրումներ կպահանջի։
Թեման հասարակական արձագանք ստացավ և դարձավ քննարկման առարկա ոչ միայն սոցցանցերում և տարբեր հեռուստատեսային շոուների ժամանակ, այլև քաղաքաշինության և ճարտարապետության, ավիացիայի, ազգային–պատմական արժեքների պահպանման, պատկանելության և օգտագործման, մշակույթի հարցերով ենթահանձնաժողովների նիստերի, ինչպես նաև տարածքային կառավարման և Հանրային խորհրդի տեղական ինքնակառավարման հանձնաժողովի կոլեգիայի ժամանակ։
«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ստեղծվել է ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Լ. Չերքեզյանի, Ժ. Շեխլյանի, Ա. Տիգրանյանի, Ա. Մեսչյանի և նախագծող Ս. Բաղդասարյանի նախագծով, այն շահագործման է հանձնվել 1980 թ.–ին։ Օդանավակայանը գտնվում է Երևանից 12 կմ դեպի արևմուտք։–
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 26-ին հաստատել է «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների` «Արմենիա – միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի կողմից ներկայացրած 2013-2017թթ. մաստեր պլանը, որը 102 մլն դոլարի ներդրումներ է ենթադրում օդանավակայանի պայմանների բարելավման և նոր շենքի կառուցման համար։ –0–