«Երևան–Պերմ» հայ–ռուսական բիզնես ֆորումը կանցկացվի հունիսի 19–ին Հայաստանի մայրաքաղաքում
17.06.2013,
15:03
Հունիսի 19–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կկայանա «Երևան–Պերմ» հայ–ռուսական բիզնես ֆորումը, հաղորդում է ԱԱՊ–ի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 19–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կկայանա «Երևան–Պերմ» հայ–ռուսական բիզնես ֆորումը, հաղորդում է ԱԱՊ–ի մամուլի ծառայությունը։
Միջոցառման ընթացքում ներկայացվելու են հայ–ռուսական համագործակցության տարբեր ոլորտներ (շինարարություն, սննդարդյունաբերություն, բժշկական և հյուրանոցային ծառայություններ, սարքաշինություն, քիմիա, աուդիտ և խորհրդատվություն և այլն)։
Այսօր Հայաստանում կան հայ–ռուսական կամ զուտ ռուսական կապիտալով ստեղծված շորջ 1000 ձեռնարկություն և մեծ պոտենցիալ։
Բիզնես–ֆորումի շրջանակներում կներկայացվեն Պերմի և Երևանի գործարար և ներդրումային մթնոլորտը, առանձին ապրանքանիշերի շնորհանդեսներ, կլոր սեղաններ ու անհատական հանդիպումներ։ –0–