Երևանում միկրոավտոբուսներով երթևեկության ինքնարժեքը կազմում է 90 դրամ. փորձագետ
23.07.2013,
15:09
Երևանում միկրոավտոբուսներով երթևեկության ինքնարժեքը կազմում է 90 դրամ, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ Բաբկեն Պիպոյանը։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանում միկրոավտոբուսներով երթևեկության ինքնարժեքը կազմում է 90 դրամ, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Ըստ նրա` հասարակական կազմակերպությունը երթևեկության ինքնարժեքի սեփական հաշվարկ է իրականացրել` ելնելով ավելի քան 10 կանգառ անցնող տրանսպորտի հաշվարկի դասական մոդելից։
«Միկրոավտոբուսների տեղերի թվին համապատասխան ուղևորների քանակը հասնում է 14–ի, սակայն երթուղային տաքսիների սեփականատերերն իրենք չեն թաքցնում, որ երթուղայինները երթևեկում են գերծանրաբեռնված։
21 ուղևորի հաշվարկով երթևեկության ինքնարժեքը կազմում է 90 դրամ»,– ասաց նա։
Բացի այդ, ինչպես նշեց Պիպոյանը, երթևեկության արժեքի մեջ ներառված են նաև երթուղային տաքսիների ձեռք բերման համար տնտեսական սուբյեկտների կողմից վերցված վարկերի դիմաց վճարումների տոկոսները և ամորտիզացիայի արժեքը, որը մեծացված է։
«Եթե Երևանի բնակիչը պետք է վարկի տոկոս վճարի, ապա եկեք այդ ոլորտը փոխանցենք պետությանը, որպեսզի փողերը պետբյուջե ուղղվեն»,– նշեց նա։
Միաժամանակ Պիպոյանն ընդգծեց, որ իր հաշվարկներում ինքը չի ներառել տեխնիկական սպասարկմանը վերաբերող կետերը, չնայած դրանք հաշվարկված են իդեալական վիճակում գտնվող տրանսպորտի համար։
«Ես միայն ուրախ կլինեմ, եթե նման պարբերականությամբ փոխվեն անիվները, ընթացիկ նորոգում անցկացվի, փոխվեն մասերը և յուղը»,– ավելացրեց նա։
Հասարակական կազմակերպության ղեկավարն ընդգծեց, որ անհրաժեշտ է չեղյալ հայտարարել նոր սակագինը և աշնանը ոլորտի դիտարկում անցկացնել քաղաքային տրանսպորտի ծանրաբեռնվածության աստիճանը պարզելու համար, որից հետո կարող է մշակվել սակագնի հաշվարկի ցուցիչ։
Հուլիսի 20–ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը 100 դրամից մինչև 150 դրամ Երևանում դժգոհության բուռն ալիք է բարձրացրել։ Բողոքի ակցիան անցնում է «Չենք վճարելու 150 դրամ» կարգախոսով։
Զուգահեռ Free car ակցիային մասնակցում են շոու բիզնեսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և լրագրողներ։ Free car–ի մասնակիցները երևանցիներին սեփական ավտոմեքենաներով անվճար տեղափոխում են քաղաքի տարբեր հատվածներ։ Բացի այդ, հասարակական ակտիվիստները նոր գները չվճարելու կոչով թռուցիկներ են բաժանում։ -0-