Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Եվրագոտու արդյունաբերական գները 2013 թվականի ապրիլին նվազել են 0.6%–ով

04.06.2013, 14:20
Եվրոպական միասնական արժույթի շրջանառության գոտու արդյունաբերական գները 2013 թվականի ապրիլին նվազել են 0.6 տոկոսով նախորդ ամսվա համեմատ։ Նման տվյալներ է հրապարակել այսօր Eurostat եվրոպական վիճակագրական գործակալությունը։ Վերլուծաբաններն այս ցուցանիշի 0.2–տոկոսանոց անկում էին կանխատեսել, հաղորդում է rbc.ru–ն։
Եվրագոտու արդյունաբերական գները 2013 թվականի ապրիլին նվազել են 0.6%–ով
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպական միասնական արժույթի շրջանառության գոտու արդյունաբերական գները 2013 թվականի ապրիլին նվազել են 0.6 տոկոսով նախորդ ամսվա համեմատ։ Նման տվյալներ է հրապարակել այսօր Eurostat եվրոպական վիճակագրական գործակալությունը։ Վերլուծաբաններն այս ցուցանիշի 0.2–տոկոսանոց անկում էին կանխատեսել, հաղորդում է rbc.ru–ն։

2012 թվականի ապրիլի համեմատ, եվրագոտու արտադրողների գները 2013 թվականի ապրիլին նվազել են 0.2 տոկոսով։

2013 թվականի մարտին եվրագոտու արդյունաբերական գներն ամսական կտրվածքով նվազել են 0.2 տոկոսով։ Տարեկան կտրվածքով եվրագոտու արդյունաբերական գներն ավելացել են 0.6 տոկոսով (ավելի վաղ ասվում էր տարեկան կտրվածքով 0.7 տոկոս աճի մասին)։ 

Եվրամիության 27 անդամ պետություններում արդյունաբերական գները 2013 թվականի ապրիլին նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.7 տոկոսով, 2012 թվականի ապրիլի համեմատ նվազել են 0.2 տոկոսով։ -0-