Եվրագոտում հուլիսին արդյունաբերական արտադրությունը նվազել է 1,5 տոկոսով
12.09.2013,
14:08
Եվրագոտում հուլիսին արդյունաբերական արտադրության ծավալն ամսական կտրվածքով նվազել է 1,5 տոկոսով, տարեկան կտրվածքով` 2,1 տոկոսով, հաղորդում է «Փրայմը»` հղում անելով «Եվրոստատ» եվրոպական վիճակագրական գործակալությանը։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրագոտում հուլիսին արդյունաբերական արտադրության ծավալն ամսական կտրվածքով նվազել է 1,5 տոկոսով, տարեկան կտրվածքով` 2,1 տոկոսով, հաղորդում է «Փրայմը»` հղում անելով «Եվրոստատ» եվրոպական վիճակագրական գործակալությանը։
Տվյալները ավելի բացասական են եղել, քան կանխատեսել էին վերլուծաբանները, ովքեր ամսական կտրվածքով ակնկալում էին արտադրության 0,3 տոկոսի կրճատում և տարեկան կտրվածքով 0,2 տոկոսի կրճատում։
Արդյունաբերական արտադրությունը ԵՄ 27 երկրում հուլիսին, 2012 թ.–ի հուլիսի համեմատ, նվազել է 1 տոկոսով ամսական կտրվածքով և 1,7 տոկոսով տարեկան կտրվածքով, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
Երկարատև օգտագործման ապրանքների արտադրության ծավալը հուլիսին ամսական կտրվածքով եվրագոտում կրճատվել է 2,2 տոկոսով, իսկ ԵՄ–ում` 0,5 տոկոսով։ Կարճաժամկետ օգտագործման ապրանքների արտադրության ծավալը հունիսի համեմատ կրճատվել է համապատասխանաբար 0,9 և 0,5 տոկոսով ։
Վառելիքաէներգետիկ ոլորտում արտադրությունը եվրագոտում կրճատվել է 1,6 տոկոսով, ԵՄ–ում` 1,2 տոկոսով։ Միջանկյալ ապրանքների արտադրության ոլորտում եվրագոտում գրանցվել է 0,7 տոկոսի անկում, ԵՄ–ում` 0,6 տոկոսի անկում։
Արդյունաբերական արտադրության ամենամեծ աճը հուլիսին գրանցվել է Լիտվայում (+3,3 տոկոս), Դանիայում (+2,3 տոկոս) և Էստոնիայում (+2,1 տոկոս), ամենազգալի կրճատումը գրանցվել է Իռլանդիայում (-8,7 տոկոս) և Մալթայում (-6,7 տոկոս)։–0–