Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Եվրաինտեգրումը շատ կարևոր է Հայաստանի տնտեսության համար. պատգամավոր

24.10.2012, 17:58
Եվրասիական ինտեգրման գործընթացի խորացումը շատ կարևոր է Հայաստանի տնտեսության համար, հայտարարեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը չորեքշաբթի  «Եվրասիական ճեղքում» երևանյան առաջին բիզնես–համաժողովի շրջանակներում անցկացված «ԵվրԱզԷս. Ձեռքբերումներ և հեռանկարներ» թեմայով բանավեճի ընթացքում։
Եվրաինտեգրումը շատ կարևոր է Հայաստանի տնտեսության համար. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական ինտեգրման գործընթացի խորացումը շատ կարևոր է Հայաստանի տնտեսության համար, հայտարարեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը չորեքշաբթի  «Եվրասիական ճեղքում» երևանյան առաջին բիզնես–համաժողովի շրջանակներում անցկացված «ԵվրԱզԷս. Ձեռքբերումներ և հեռանկարներ» թեմայով բանավեճի ընթացքում։

Պատգամավորն ընդգծեց, որ այդ առումով շատ կարևոր է Հայաստանի տնտեսության հետճգնաժամային երևույթների վերլուծությունը։

Այդ համատեքստում նա նշեց, որ Հայաստանի տարեկան արտահանումը կազմում է ավելի քան 1 մլրդ դոլար, իսկ ներկրումը` ավելի քան 4 մլրդ դոլար։

Պատգամավորն ընդգծեց նաև, որ եվրասիական ինտեգրման գործընթացում կարևոր է հաշվի առնել նաև Հայաստանի տնտեսական հիմնական գործընկերների գործոնը, որոնք են, ըստ նրա` Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան, Բելգիան, Իրանը և Բուլղարիան։

«Եվրասիական ճեղքում» առաջին երևանյան բիզնես–ֆորումն անցկացվում է հոկտեմբերի 24-25–ին` EXPO-RUSSIA ARMENIA 2012 ռուս–հայկական հինգերորդ հոբելյանական արդյունաբերական ցուցահանդեսի գործարար ծրագրի շրջանակներում։

Ֆորումի ընթացքում կայացան նաև բանավեճեր «Մաքսային միություն, Միասնական տնտեսական տարածք, ԱՊՀ ազատ առևտրի գոտի. ազգային տնտեսությունների աճի կետերը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում», «Եվրասիական տնտեսական միություն. գաղափարից դեպի իրագործում» թեմաներով։

Համաժողովի նպատակներն են` ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի տնտեսական համագործակցության հեռանկարների քննարկումը ԵվրԱզԷս-ի, Մաքսային միության, Միասնական տնտեսական տարածքի ձևաչափերում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ձևավորումը, տնտեսական նախագծերի զարգացման պայմանների ստեղծումը եվրասիական տարածքում։

Համաժողովի խնդիրն է` կապերի հաստատումն ու կապերի ամրապնդումն ԱՊՀ, Բալթիայի երկրների և Վրաստանի պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների, տնտեսական փորձագետների, ձեռնարկատերերի և լրագրողների` Եվրասիական տնտեսական միության ստեղծման օգտին հանդես եկող միջև։

Համաժողովին մասնակցում են գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների, նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, ձեռնարկատերեր, տնտեսության բնագավառի փորձագետներ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ուկրաինայից, Հայաստանի` տնտեսական ուղղվածության բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողներ, լրագրողներ ԱՊՀ–ից, Բալթյան երկրներից և Վրաստանից։ -0-