Եվրամիությունը Հայաստանին 15 մլն եվրոյի դրամաշնորհ կտարմադրի Ազատ առևտրի համաձայնագրի նախապատրաստման նպատակով
17.07.2012,
17:53
Եվրամիությունը Հայաստանին Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրին նախապատրաստվելու նպատակով 15 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացնի, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունը Հայաստանին Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրին նախապատրաստվելու նպատակով 15 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացնի, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։
«Լուրերն այն մասին, թե ԵՄ-ն դադարեցրել է Հայաստանի ֆինանսավորումը, չի համապատասխանում իրականությանը։ Հակառակը, ԵՄ-ն ավելացրել է այդ ծավալը՝ Հայաստանին կհատկացվի 15 մլն եվրո՝ ուղղված Եվրահանձնաժողովի հետ բանակցությունների շրջանակներում տեխնիկական օժանդակությանը Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի վերաբերյալ»,- ասաց Դավթյանը։
Ավելի վաղ Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոնը հայկական Ազատություն ռադիոկայանին հայտնել էր, որ «Եվրամիությունն առայժմ հետաձգում է համաժողովը (Եվրամիության դոնոր երկրների համաժողով, որը պետք է քննարկեր Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը), նշելով, որ խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ չեն արդարացրել ակնկալիքները, և այժմ Բրյուսելում սպասում են 2013 թվականի նախագահական ընտրություններին»։ Հայաստանի ԱԳՆ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը հայտնել էր այս առիթով, որ համաժողովը հետաձգվել է կազմակերպչական պատճառներով։
Դավթյանի խոսքով` միջոցները կհատկացվեն երեք տրանշերով առաջիկա 1-1,5 տարիներին։
«Ֆինանսավորումը կիրականացվի more for more սկզբունքով, այսինքն՝ ավելի շատ միջոցներ ավելի շատ արդյունքների համար։ Դրամաշնորհը Հայաստանին հատկացվել է շնորհիվ նրա, որ մենք արդարացրել ենք (Եվրամիության) բոլոր սպասելիքները, և, նրանց գնահատականով` կատարել ենք նույնիսկ ավելին, քան ծրագրվել էր»,- ընդգծեց նա։
ԵՄ-ի առևտրային քաղաքականության հանձնաժողովը, որը բաղկացած է կազմակերպության 27 անդամ երկրներից, 2012 թվականի փետրվարի 29-ին միաձայն որոշում է ընդունել «Խորը և համպարփակ ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի վերաբերյալ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մասին։ Համաձայնագրի շնորհիվ Հայաստանը հնարավորություն կունենա դիվերսիֆիկացնել արտահանման կառուցվածքը և բարենպաստ պայմաններով մտնել եվրոպական շուկա։ -0-