Եվրապարտատոմսերի առաջին թողարկումից ստացված միջոցները կուղղվեն ռուսական կայունացման վարկի մարմանն ու երկրի տնտեսության զարգացմանը. Ֆինանսների նախարարություն
27.09.2013,
18:07
Հայաստանի առաջին եվրապարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները կուղղվեն ռուսական կայունացման վարկի մարմանն ու երկրի տնտեսության զարգացմանը, Հայաստանի Հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առաջին եվրապարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները կուղղվեն ռուսական կայունացման վարկի մարմանն ու երկրի տնտեսության զարգացմանը, Հայաստանի Հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։
Հայաստանը սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը 700 մլն ԱՄՆ դոլար է, մարման ժամկետը՝ 7 տարի,եկամտաբերությունը՝ 6 տոկոս: Հիմնական տեղաբաշխողներն են` Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc։ Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկած եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը։
«460 մլն դոլարը կուղղվի 2009թ.–ին Ռուսաստանից վերցված 500 մլն դոլար վարկի մարմանը, դրանից 40 մլն դոլարն արդեն մարվել է։ Մնացած միջոցները կուղղվեն տնտեսության զարգացման ծախսերին»,– ասաց Սարգսյանը ` ավելացնելով, որ միջոցների ծախսի առավել կոնկրետ ծրագիրը կհրապարակվի Կառավարության համապատասխան որոշումից հետո։
Ռուսաստանը 2009թ.–ի հունիսի 12–ին մեկ տրանշով Կենտրոնական բանկի հաշվին է փոխանցել 500 մլն դոլարի չափով կայունացնող վարկի միջոցները, որոնք տրամադրվել են արտոնյալ LIBOR + 3% տոկոսադրույքով՝ ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանը սատարելու նպատակով:
Նախարարը նշեց նաև, որ եվրապարտատոմսերի թողարկումը թույլ կտա դիվերսիֆիկացնել ֆինանսավորման աղբյուրները և այդպիսով տնտեսական աճ ապահովել։ Ռիսկերի առումով Սարգսյանը նշեց, որ եվրապարտատոմսերի թողարկումը ժամանակին է համարում։
Սարգսյանը հույս հայտնեց, որ պարտատոմսերի թողարկում կսկսի իրականացնել նաև Հայաստանի մասնավոր հատվածը։
Հայաստանի կառավարությունն առաջին եվրապարտատոմսերի թողարկման հայեցակարգը հավանության էր արժանացրել այս տարվա մայիսին։ Հայկական եվրապարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարվող ներդրումների խթանման նպատակով իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` արտարժույթով հայկական պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարված ներդրումներից ստացված եկամուտները կազատվեն շահութահարկից։–0-