Рейтинг@Mail.ru
USD
385.32
EUR
455.06
RUB
4.9092
GEL
141.61
2025 թ. հուլիսի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

Եվրասիական ինտեգրացիան թույլ կտա Հայաստանին 5-6%–ով ավել ՀՆԱ–ի աճ ապահովել

23.01.2013, 14:50
Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությունը թույլ կտա 5-6%–ով ավել տնտեսության աճ ապահովել` ինտեգրման բացակայության դեպքում համախառն ՀՆԱ–ի համեմատ, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց  «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի տնօրեն, ռուս պատմաբան Ալեքսեյ Վլասովը։
Եվրասիական ինտեգրացիան թույլ կտա Հայաստանին 5-6%–ով ավել ՀՆԱ–ի աճ ապահովել
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությունը թույլ կտա 5-6%–ով ավել տնտեսության աճ ապահովել` ինտեգրման բացակայության դեպքում համախառն ՀՆԱ–ի համեմատ, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց  «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի տնօրեն, ռուս պատմաբան Ալեքսեյ Վլասովը։

«Եթե ենթադրենք, որ Հայաստանը Եվրասիական նախագծի ակտիվ մասնակիցը կդառնա, ապա հինգ տարվա ընթացքում դա կհանգեցնի 5–6 տոկոսանոց տնտեսության աճի»,– չորեքշաբթի Երևանի Լրագրության վարպետության դպրոցի շրջանակներում դասախոսության ժամանակ ասաց Վլասովը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, 2012թ.–ի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ–ի աճը կկազմի 7–7,1 տոկոս` 2012թ.–ի պետբյուջեի կողմից նախատեսված 4,2 տոկոսի փոխարեն։ 2013թ.–ի պետբյուջեում նախատեսված է 6,2 տոկոսանոց ՀՆԱ–ի աճ։

Ըստ Վլասովի` նման աճը կարող է, մասնավորապես, ապահովել տնտեսության տեխնոլոգիական վերազինման, ձեռնարկությունների շղթայի ստեղծման հաշվին։

«Սակայն նաև պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր երկրի համար առաջին փուլում  անխուսափելի կդառնա հարմարեցման շրջանը, որը կարող է տևել մեկ–մեկուկես տարի»,– նշեց նա։

Խոսելով աշխատանքային միգրացիայի և Եվրասիական նախագծում Հայաստանի ինտեգրման դեպքում տվյալ գործընթացների հնարավոր զարգացման խնդիրների մասին, փորձագետն ընդգծեց, որ գլխավոր առաջնահերթությունը կդառնա նախագծին մասնակցող բոլոր երկրներում աշխատատեղերի ստեղծումը, պաշարների և արտադրությունների տեղաբաշխումը։

Հունվարի 22–26–ը Երևանում ընթանում է Լրագրության վարպետության դպրոցը, որը կազմակերպվել է «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի, «ՌԻԱ Նովոստի» գործակալության կողմից` «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության մասնակցությամբ։ --0--