Եվրասիական տնտեսական միության հիմքում պետք է լինի բոլոր երկրների շահերի հավասարակշռությունը. Լուկաշենկո
11.12.2012,
13:09
Եվրասիական տնտեսական միության հիմքում պետք է լինի բոլոր երկրների շահերի հավասարակշռությունը և բնակչության կենսամակարդակի իրական բարձրացումը,– հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ–ի, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է БЕЛТА-ի թղթակիցը:
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միության հիմքում պետք է լինի բոլոր երկրների շահերի հավասարակշռությունը և բնակչության կենսամակարդակի իրական բարձրացումը,– հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ–ի, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է БЕЛТА-ի թղթակիցը:
«Այսօր առանցքային նշանակություն ունի Միասնական տնտեսական տարածքի, իսկ հետո նաև Եվրասիական միության զարգացման հավասարակշռված և մտածված ռազմավարությունը: Դրա հիմքում կլինեն մեր երկրների շահերի բալանսը և բնակչության կենսամակարդակի իրական բարձրացումը»,- կարծում է երկրի նախագահը: