Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ԵվրԱզԷս–ի կառավարությունների ղեկավարները բժշկության և ֆինանսների ոլորտներում համագործակցության փաստաթղթեր են ստորագրել

28.09.2012, 14:56
ԵվրԱզԷս–ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարներն ուրբաթ  բժշկության, տրանսպորտի և ֆինանսների ոլորտներում համագործակցության մասին մի շարք փաստաթղթեր են ստորագրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱՔ/. ԵվրԱզԷս–ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարներն ուրբաթ  բժշկության, տրանսպորտի և ֆինանսների ոլորտներում համագործակցության մասին մի շարք փաստաթղթեր են ստորագրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Փաստաթղթերի ստորագրումը կայացել է Յալթայում` ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ավարտին։

Փաստաթղթերը, մասնավորապես, վերաբերում են ԵվրԱզԷս–ի դատարանի ներկայացվածության պայմաններին Բելառուսի տարածքում, ԵվրԱզԷս–ի երկրների արժեթղթերի շուկայի զարգացման հեռանկարներին։

Փաստաթղթերի առանձին հատված էլ նվիրված է ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի, ԵվրԱզԷս–ի տարածքում բժշկության և դեղագործության բնագավառում մասնագետների աշխատանքի թույլտվության, ԵվրԱզԷս–ի երկրների քաղաքացիներին բարձր տեխնոլոգիական բուժօգնության ցուցաբերման, բժշկական կադրերի պատրաստման գործում համագործակցության, դեղորայքի շրջանառության հարցերին։

Հաստատվել է նաև ԵվրԱզԷս–ի հաջորդ տարվա բյուջեն և որոշում է կայացվել  ընթացիկ տարի միության բյուջեում ԵվրԱզԷս–ի երկրների ներդրումների չափերի մասին։ -0-