Եվրոպական դրամաշնորհի շրջանակներում տրամադրվող 8 մլն եվրոյի չափով առաջին տրանշը կհատկացվի Հայաստանին 2013թ.-ին
23.07.2012,
16:12
Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին համաձայնագրի պատրաստմանն ուղղված Եվրամիության դրամաշնորհի շրջանակներում տրամդրվելիք 8 մլն եվրոյի չափով առաջին տրանշը կհատկացվի Հայաստանին 2013թ.-ի սկզբին, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին համաձայնագրի պատրաստմանն ուղղված Եվրամիության դրամաշնորհի շրջանակներում տրամդրվելիք 8 մլն եվրոյի չափով առաջին տրանշը կհատկացվի Հայաստանին 2013թ.-ի սկզբին, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։
Եվրամիության կողմից ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին համաձայնագրի պատրաստման համար հատկացված դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմում է 15 մլն եվրո։
Ըստ Դավթյանի, միջոցները կհատկացվեն երեք տրանշով՝ առաջիկա 1-1,5 տարիների ընթացքում։
«Ֆինանսավորումը կիրականացվի more for more սկզբունքով, այսինքն՝ շատ միջոցներ մեծ արդյունքների համար։ Դրամաշնորհը հատկացված է Հայաստանին շնորհիվ այն բանի, որ մենք արդարացրել ենք նրանց (Եվրամիության) բոլոր սպասելիքները և, ըստ նրանց գնահատականի, արել ենք ավելին, քան նախատեսված էր»,- ընդգծեց նա։
Նախկինում նախարարը հայտնել էր, որ այն խոսակցությունները, որ ԵՄ-ն դադարեցրել է Հայաստանի ֆինանսավորումը, չի համապատասխանում իրականությանը, հակառակը՝ ԵՄ-ն ավելացրել է այդ ծավալը։
Ավելի վաղ Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոնը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ «Եվրամիությունն առայժմ հետաձգում է համաժողովը (Եվրամիության դոնոր երկրների համաժողով, որը պետք է քննարկեր Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը), նշելով, որ խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ չեն արդարացրել ակնկալիքները, և այժմ Բրյուսելում սպասում են 2013 թվականի նախագահական ընտրություններին»։ Հայաստանի ԱԳՆ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը հայտնել էր այս առիթով, որ համաժողովը հետաձգվել է կազմակերպչական պատճառներով։
ԵՄ-ի առևտրային քաղաքականության հանձնաժողովը, որը բաղկացած է կազմակերպության 27 անդամ երկրներից, 2012 թվականի փետրվարի 29-ին միաձայն որոշում է ընդունել «Խորը և համպարփակ ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի վերաբերյալ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մասին։ Համաձայնագրի շնորհիվ Հայաստանը հնարավորություն կունենա դիվերսիֆիկացնել արտահանման կառուցվածքը և բարենպաստ պայմաններով մտնել եվրոպական շուկա։ -0-