Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում ընդերք օգտագործողները 9 ամսում պետբյուջե են վճարել 640 մլն դրամ

12.12.2014, 19:07
Հայաստանում ընդերք օգտագործողները 2014 թ.–ի 9 ամսում պետբյուջե են վճարել մոտ 640 մլն դրամ, ինչը հավասար է 2013 թ.–ի ցուցանիշներին, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչության պետ Սամվել Մկրտչյանը։
Հայաստանում ընդերք օգտագործողները 9 ամսում պետբյուջե են վճարել 640 մլն դրամ
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ընդերք օգտագործողները 2014 թ.–ի 9 ամսում պետբյուջե են վճարել մոտ 640 մլն դրամ, ինչը հավասար է 2013 թ.–ի ցուցանիշներին, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչության պետ Սամվել Մկրտչյանը։ 

Նրա խոսքերով` 2013թ.–ի արդյունքում ընդերքի օգտագործման համար ընկերություններն ընդհանուր առմամբ վճարել են 687 մլն դրամ։

«Կարծում եմ, որ 2014 թ.–ի արդյունքում ընդերքի օգտագործման համար վճարված հարկերի ցուցանիշը փոքր–ինչ կգերազանցի 2013 թ.–ի ցուցանիշը», – ասաց Մկրտչյանը։

Միաժամանակ նա նշեց, որ երեք եռամսյակի արդյունքում նկատվում է արդյունահանման կրճատման միտում, մասնավորապես` ավազի և խճաքարի արդյունահանման ծավալները կրճատվել են 15 տոկոսով և կազմել 508 հազար խորանարդ մերտ, կրաքարի արդյունահանման ծավալը` 35,6 տոկոսով (216 հազար խորանարդ մետր), գիպսի և կավի արդյունահանման ծավալը` 24,4 տոկոսով (130 հազար խորանարդ մետր), ֆելզիտի արդյունահանման ծավալը` 10,5 տոկոսով (17,7 հազար խորանարդ մետր), աղի արդյունահանման ծավալը` 17,8 տոկոսով (108 հազար տոննա), կվարցիտ արդյունահանման ծավալը` 17,2 տոկոսով (մոտ 12 հազար տոննա)։ 

Միաժամանակ նրա խոսքերով` աճ է նկատվում այնպիսի հանածոների արդյունահանման գծով, ինչպիսիք են գրանիտը` 37,8 տոկոսով (գրեթե 110 հազար խորանարդ մետր), տորֆը` 18 տոկոսով (2 հազար տոննա), մարմարը` 20,8 տոկոսով (719 խորանարդ մետր),  ծիրանաքարը` 25,9 տոկոսով (632 խորանարդ մետր), դոլերիտը` 34,8 տոկոսով (1,1 հազար խորանարդ մետր), օբսիդիանը` 21,4 տոկոսով (27 հազար կգ)։ 

Հաշվետու ժամանակահատվածում 20,8 տոկոսով ավելացել են հանքային ջրի արդյունահանման ծավալները և հասել են 46,7 հազար խորանարդ մետրի ($1 – 462,81 դրամ)։ –0-