Հայաստանի տնտեսագիտական համալսարանը կսկսի մագիստրոսների պատրաստել ՊԵԿ-ում աշխատելու համար
13.04.2012,
14:57
Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի կադրերի պատրաստման մագիստորասական ծրագիր է մեկնարկում 2012 թվականի սեպտեմբերին Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում (ԵՊՏՀ), ուրբաթ հայտնեց ինստիտուտի ռեկտոր Կորյուն Աթոյանը:
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի կադրերի պատրաստման մագիստորասական ծրագիր է մեկնարկում 2012 թվականի սեպտեմբերին Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում (ԵՊՏՀ), ուրբաթ հայտնեց ինստիտուտի ռեկտոր Կորյուն Աթոյանը:
ԵՊՏՀ ռեկտոր Աթոյանը և ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանն այսօր մասնագիտացված հարկային և մաքսային լսարաններ են բացել մագիստրոսների պատրաստման համար:
«Այս ծրագիրը մեր ուսանողների համար լավ հնարավորություն կդառնա, քանի որ լավագույն շրջանավարտները ավարտելուց անմիջապես հետո աշխատանք կստանան Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեում»,- ասաց նա:
ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանն իր հերթին նշեց, որ Կոմիտեն լավ մասնագետների կարիք ունի, և մագիստրոսական այս ծրագիրն ուղղված կլինի գերատեսչության համար կադրերի պատրաստմանը:
Ըստ նրա` արդեն սեպտեմբերին կֆինանսավորվի 90 մագիստրանտների ուսուցում երեք մասնագիտացումներով, այն է՝ հարկային և մաքսային վարչարարություն, վերլուծական ներուժ և հմտություններ:
«Հետագայում մասնագիտացումները կարող են փոխվել՝ ելնելով գերատեսչության կարիքներից»,- ասաց Խաչատրյանը:
ՊԵԿ ղեկավարն ավելացրեց նաև, որ հատուկ ուշադրություն կհատկացվի պրոֆեսորադասախոսական կազմին՝ նրանց համար ստեղծելով աշխատանքային լավագույն պայմաններ:
Խաչատրյանը նշեց նաև, որ Դիլիջանում գերատեսրչությունը Կոմիտեի կադրերի երկարաժամկետ ուսուցման ուսումնական կենտրոն է կառուցում, որը ոչ միայն լավագույնը կլինի տարածաշրջանում, այլ նաև կհամապատասխանի միջազգային բոլոր չափանիշներին: -0-