Զարգացման ֆրանսիական գործակալությունը ՀՀ–ին 500 հազար եվրո կտրամադրի մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր նախապատրաստելու համար
25.04.2013,
15:30
Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ) Հայաստանին 500 հազար եվրո դրամաշնորհ կտրամադրի մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր նախապատրաստելու համար, հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ) Հայաստանին 500 հազար եվրո դրամաշնորհ կտրամադրի մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր նախապատրաստելու համար, հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը։
Նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի մի քանի ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ֆինանսավորման մասին Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համաձայնագրի ստորագրումը։
«Զարգացման ֆրանսիական գործակալությունը, Ֆրանսիայի կառավարության կողմից պաշտոնական աջակցություն իրականացնելով, պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել մի շարք նախագծեր, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանը։ Դրանց պատրաստման նպատակով համապատասխան դրամաշնորհների տրամադրում է նախատեսվում»,– ասաց Գաբրիելյանը։
Ըստ նրա, ֆինանսավորման մասին համաձայնագրում ընդգրկված ծրագրերը ներառում են Վեդու ջրամբարի շինարարության նախագծի նախապատրաստական փուլի իրականացումը, Տաթևի տուրիստական կենտրոնում ընդգրկված համայնքների զարգացման ծրագիրը, կոշտ թափոնների կառավարումը, երևանյան ջրամբարների և կոյուղու ցանցի արդիականացման աջակցությունը, ինչպես նաև առողջապահության ոլորտի նախագիծը։ –0