Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Սուրբ Հարության տոնից առաջ Հայաստանում ձկան և ձվի պակաս չի լինի. գյուղնախարարություն

14.04.2014, 15:50
Ապրիլի 20–ին նշվող Սուրբ Հարության (Զատիկ) տոնի նախաշեմին Հայաստանում ձկան և ձվի պակաս չի լինի, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրել է ՀՀ գյուղնախարարության անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։
Սուրբ Հարության տոնից առաջ Հայաստանում ձկան և ձվի պակաս չի լինի. գյուղնախարարություն
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 20–ին նշվող Սուրբ Հարության (Զատիկ) տոնի նախաշեմին Հայաստանում ձկան և ձվի պակաս չի լինի, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրել է ՀՀ գյուղնախարարության անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։

«Զատկի շրջանում Հայաստանում իրացվում է մոտ 1200 տոննա ձուկ, և Հայաստանի ձկնաբուծական տնտեսություններում կա բավարար քանակությամբ ձուկ այդ օրերին սպառողների պահանջները բավարարելու համար», – ասել է նա։

Նրա խոսքերով` Հայաստանում նշված ժամանակահատվածում իրացվում է մոտ 9,5–10 մլն հատ ձու։ «Գոյություն ունեցող պաշարները բավարար են Զատկին բնակչությանն այդ ապրանքով ապահովելու համար», – ասել է Հովհաննիսյանը։

Նա ավելացրել է, որ Զատկի նախաշեմին ձվի գինը ոչ միայն չի բարձրանա, այլև կարող է փոքր–ինչ էժանանալ բացթողնման գների նվազման հաշվին։

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն իր հերթին տեղեկացրել է, որ ձվի բացթողնման գինը (տուփում կա 30 հատ) այս պահին կազմում է հատի դիմաց 58–60 դրամ (ներառյալ ԱԱՀ–ն), իսկ տոնի նախօրեին դրանք կնվազեն 1–2 դրամով։

Նա նաև ընդգծել է, որ տոներին ձվի գների հնարավոր բարձրացումը պայմանավորված կլինի առևտրային կետերի և խանութների սեփականատերերի անբարեխղճությամբ։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` ձկնամթերքի գները մարտին, 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 7,1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել են 1 տոկոսով։

Ձվի միջին գինը 2014 թ.–ի մարտին, 2013 թ.–ի մարտի համեմատ, ավելացել է 8,5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ գների 0,6 տոկոսանոց անկում է արձանագրվել ($1 – 415,44 դրամ)։-0-