Հայաստանում գործազուրկների թիվը մարտին աճել է 21.2 տոկոսով` հասնելով 69.7 հազար մարդում. Զբաղվածության պետական ծառայություն
02.04.2015,
17:18
Հայաստանում գործազուրկների թիվն այս տարվա մարտի 1-ի դրությամբ կազմել է 69,7 հազար կամ աշխատանք փնտրող անձանց ընդհանուր թվի 91,2 տոկոսը, նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արա Պետրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործազուրկների թիվն այս տարվա մարտի 1-ի դրությամբ կազմել է 69,7 հազար կամ աշխատանք փնտրող անձանց ընդհանուր թվի 91,2 տոկոսը, նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արա Պետրոսյանը։
Նրա խոսքով` գործազուրկների թվի ցուցանիշն աճել է 21.2 տոկոսով 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
«Հայաստանում 2015 թ.–ի մարտի 1–ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թիվը կազմում էր 76,4 հազար մարդ, որոնցից 53.3 հազարը կանայք են, 18.3 հազարը` երիտասարդներ։ Գործազուրկների թիվը կազմում է աշխատանք փնտրողների 19 տոկոսը», – ասաց Պետրոսյանը հինգշաբթի մամուլի ասուլիսում։
Նրա խոսքերով` շարունակում է բարձր մնալ կանանց մասնաբաժինը գործազուրկների շրջանում` 71 տոկոս կամ 49,5 հազար մարդ։ Մտահոգում է նաև գործազրկության մակարդակը երիտասարդների շրջանում` 24 տոկոս կամ 16,7 հազար մարդ, իսկ հաշմանդամների թիվը` 3,1 տոկոս կամ 2,1 հազար մարդ։
ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով` 2014 թ.–ին գործազրկությունը կազմել է 17,6 տոկոս` 2013 թվականի համեմատ ավելանալով 1.4 տ.կ.–ով։ Միաժամանակ, Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 375.4 հազար մարդ, որոնցից 1 133.7 հազար մարդ` զբաղվածներ և 241.7 հազար մարդ` գործազուրկներ։ Միաժամանակ, հանրապետության աշխատանքային ռեսուրսները կազմել են 2 179.6 հազար մարդ (անկումը մեկ տարում` 0,4%)։Նախորդ տարվա տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը կազմել է 804.2 հազար մարդ 2013 թվականի 800.7 հազարի դիմաց։ -0-