Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+3

«Զվարթնոց» և «Շիրակ» հայկական օդանավակայաններով ուղևորահոսքը մայիս–հուլիսին ավելացել է 34.6%–ով` հասնելով 632 հազարի

22.08.2014, 15:01
Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններով ուղևորահոսքը 2014 թվականի մայիս–հուլիսին, 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 34.6 տոկոսով և կազմել 632 հազար մարդ, հայտնեցին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։
«Զվարթնոց» և «Շիրակ» հայկական օդանավակայաններով ուղևորահոսքը մայիս–հուլիսին ավելացել է 34.6%–ով` հասնելով 632 հազարի

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններով ուղևորահոսքը 2014 թվականի մայիս–հուլիսին, 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 34.6 տոկոսով և կազմել 632 հազար մարդ, հայտնեցին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։

«Վերջին շրջանում հատկապես ուղևորափոխադրումների շուկայում նկատվում է հոսքի աճի միտում՝ կապված բաց երկնքի քաղաքականության անցնելու հետ, որի շնորհիվ շուկա են մուտք գործել նոր ընկերություններ»,– ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես նշեցին մամուլի ծառայությունում, ուղևորահոսքի աճի վրա որոշակիորեն ազդել է նաև որոշ ավիափոխադրողների հետ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և նրանց հավասարեցված անձանց արտոնություններ տրամադրելու վերաբերյալ պայմանավորվածությունների առկայությունը։

ՔԱԳՎ–ից նշեցին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը՝ որպես լիազոր մարմին, պաշտոնապես գործունեություն իրականացնելու թույլտվություն հավաստող փաստաթուղթ (սերտիֆիկատ) է շնորհել «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնին, որով հավաստիացվում է, որ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի մասնագիտական և տեխնիկական պատրաստականությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայով սահմանված չափանիշներին և կարող է իրականացնել աէրոնավիգացիոն օդերևութաբանական սպասարկում: 

Միաժամանակ, ընկերությունը վերազինման փուլում է և նախատեսում է ձեռք բերել նորագույն սարքեր ու սարքավորումներ:

«Արմենիա – Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները շահագործում է 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման պայմանագրին համապատասխան, որը ստորագրվել է հայկական կառավարության հետ 2001 թվականին։

Ընկերության սեփականատերն արգենտինյան American International Airports ընկերությունն է, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին (Eduardo Eurnekian)։ –0--