Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԶԵԱԲ-ը պատրաստ է ազգային արժույթով ֆինանսավորել Հայաստանի նախագծերը, երբ տեղական շուկայում անհրաժեշտ պաշարներ մոբիլիզացնի

11.12.2012, 17:47
Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԱԲ) պատրաստ է ազգային արժույթով ֆինանսավորել Հայաստանի նախագծերը, երբ կարողանա տեղական շուկային անհրաժեշտ պաշարներ մոբիլիզացնել, երեքշաբթի լրագրողներին ասաց ԶԵԱԲ վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը:
ԶԵԱԲ-ը պատրաստ է ազգային արժույթով ֆինանսավորել Հայաստանի նախագծերը, երբ տեղական շուկայում անհրաժեշտ պաշարներ մոբիլիզացնի
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԱԲ) պատրաստ է ազգային արժույթով ֆինանսավորել Հայաստանի նախագծերը, երբ կարողանա տեղական շուկային անհրաժեշտ պաշարներ մոբիլիզացնել, երեքշաբթի լրագրողներին ասաց ԶԵԱԲ վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը:

«Օրինակ՝ մենք տեղական արժույթով ենք պարտատոմսեր թողարկում, և հասույթի միջոցներն ուղղում ենք նախագծին»,- ասաց Ֆինոգենովը:
Ըստ նրա՝ ազգային արժույթով նախագծերի ֆինանսավորումը շատ կարևոր է և յուրաքանչյուր նախագիծ քննարկելիս ԶԵԱԲ-ը ձգտում է նվազեցնել արժութային ռիսկերը:

«Մասնավորապես` մենք առավելապես վարկի արժույթը կապում ենք հասույթի արժույթին, որը ստանում է նախագիծը»,- պարզաբանեց նա:

Միաժամանակ ԶԵԱԲ վարչության նախագահը նշեց, որ ազգային արժույթով ֆինանսավորման համար նախագծերի լուրջ ծավալներ են անհրաժեշտ:

Զարգացման Եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թ.-ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից՝ մասնակից-պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնման աջակցելու նպատակով։ Բանկի մասնակից-պետություններն են ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը: ԶԵԱԲ-ի ներդրումային պորտֆելը բաղկացած է 20 նախագծերից Ռուսաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում և գերազանցում է 1,5 միլիարդ դոլարը:-0-