ԵԱՏՄ–ն հաղթահարել է առաջին խոչընդոտը, բայց առջևում նոր մարտահրավերներ են․ ԵՏՀ նախագահ
24.10.2023,
11:37
ԵԱՏՄ-ն հաղթահարել է առաջին պատնեշը, սակայն առջևում նոր մարտահրավերներ են սպասվում, ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԵԱՏՄ-ն հաղթահարել է առաջին պատնեշը, սակայն առջևում նոր մարտահրավերներ են սպասվում, ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Նախարարը ելույթ է ունեցել «Արտադրված է Ռուսաստանում 2023» միջազգային արտահանման ֆորումի շրջանակում կայացած «ԵԱՏՄ-ի առևտրատնտեսական փոխգործակցության նոր ճարտարապետությունը» խորագրով նիստի ժամանակ։
«Երբ մենք զբաղվում էինք ԵԱՏՄ-ի ստեղծմամբ, ուսումնասիրում էինք ԵՄ-ի փորձը։ Եվրոպացիներն իրենք իրենց մասին ասում էին, որ իրենց Միությունը Միություն է լավ եղանակի համար։ Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ մեր՝ Եվրասիական տնտեսական միությունը, կարծես, Միություն է ցանկացած եղանակի համար, այդ թվում՝ ոչ շատ լավ եղանակի համար»,- նշել է նա։
Այն մարտահրավերների թվում, որոնք Եվրասիական միությունն արդեն իսկ հաջողությամբ հաղթահարել է, նախարարը նշել է COVID-19 համաճարակը և տնտեսական պատժամիջոցները։
Միությունը շուտով կբախվի նոր մարտահրավերների.

- Արդյունաբերական հեղափոխություն, կլիմա, տեխնոլոգիաներ, նոր տնտեսություն, ինչպես նաև դրա հետ կապված ամեն ինչ, այդ թվում՝ միջազգային առևտրի կանոնների վերանայում, սակագնային և ոչ սակագնային խոչընդոտներ, որոնք ձևավորվում են կլիմայի և սահմանների կարգավորման դրոշի ներքո:
- Անցում հարաբերությունների նոր համակարգի, երբ մարդիկ և փոքր ձեռնարկություններն ավելի ու ավելի են հայտարարում իրենց շահերի մասին: