ԵԱԶԲ-ն չի բացառում Հայաստանի տնտեսության 7,5%-ից բարձր աճ 2023թ.–ի արդյունքում
18.10.2023,
13:11
Եվրասիական զարգացման բանկը չի բացառում, որ Հայաստանի տնտեսության աճն ընթացիկ տարվա արդյունքում կգերազանցի բանկի վերլուծաբանների նախկին սպասումները
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) չի բացառում, որ Հայաստանի տնտեսության աճն ընթացիկ տարվա արդյունքում կգերազանցի բանկի վերլուծաբանների նախկին սպասումները։
«Հայաստանի տնտեսության աճի տեմպերը կմնան բարձր մինչև տարեվերջ։ Կա նաև ՀՆԱ–ի ավելի բարձր մակարդակի ձևավորման հավանականություն, քան սպասվում էր ավելի վաղ Հայաստան Ղարաբաղի բնակչության վերաբնակեցման պայմաններում սպառողական պահանջարկի ավելացման կապակցությամբ», – նշվում է ԵԱԶԲ–ի 2023թ.–ի հոկտեմբերի մակրոտնտեսական ակնարկում։
ԵԱԶԲ–ի 2023–2025թթ.–ի մակրոտնտեսական ակնարկում, որը հրապարակվել է հունիսին, նշվում էր, որ ընթացիկ տարում Հայաստանի տնտեսության աճը կկազմի 7,5%։
Բանկի հոկտեմբերյան ակնարկում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10,4 տոկոսով հունվար–օգոստոսին, ընդ որում ծառայությունների ոլորտը մեծ դեր է խաղացել տեղեկատվական տեխնոլոգիաների, օդային տրանսպորտի և սննդի ոլորտների արտադրանքի ընդլայնման արդյունքում:
Նշվում է, որ բանկային գործունեության և վերամշակող արդյունաբերության ոլորտում գրանցված անկումը պահպանվել է օգոստոսին այդ հատվածներում նախորդ տարի գրանցված զգալի աճից հետո։
Միաժամանակ շինարարության ոլորտը (+17,3% հունվար–օգոստոսին) մնում է կայուն հիփոթեքային վարկավորման բարձր մակարդակի ֆոնին։
«Տնտեսությանը շարունակում են աջակցել զգալի դրամական մուտքերը, ֆիզիկական անձանց անդրսահմանային փոխանցումների ներհոսքն ընթացիկ տարվա հունվար–օգոստոսին ավելացել է 31,3%–ով և կազմել է 3,8մլրդ դոլար», – նշվում է ակնարկում։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի պետբյուջեում նախատեսված է 7%, իսկ գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Հայաստանում տնտեսական ակտիվությունը 8 ամսում տարեկան կտրվածքով աճել է 10,4%-ով։ 2023 թվականի օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 0,2% գնանկում։
ԿԲ սեպտեմբերյան կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 7,2 տոկոսով, իսկ 12-ամսյա գնաճը տարեվերջին կկազմի մոտ 0 տոկոս։
Fitch-ը 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճ է կանխատեսել մինչև 6,1%, Moody's-ը՝ մինչև 7%, իսկ S&P-ը՝ 7,5%։ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ այս տարի Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 4,4%, ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ Հայաստանի տնտեսությունը կաճի 7,5%-ով, ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության աճը գնահատում է 6,5%, իսկ ԱՄՀ-ն՝ 7% տնտեսական աճ:-0-