Մոսկվան կշարունակի համագործակցությունը Երևանի հետ ԵԱՏՄ–ի շրջանակում․ ՊեսկովՄոսկվան կշարունակի համագործակցությունը Երևանի հետ ԵԱՏՄ–ի շրջանակում․ Պեսկով
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Մոսկվան ակնկալում է շարունակել համագործակցությունը Երևանի հետ ինտեգրացիոն նախագծերի շրջանակում, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ):
Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հարավային Կովկաս և մասշտաբային համատեղ նախագծերի պլանների մասին հայտարարությունները։
«Հայաստանի հետ մեզ միավորում են ինտեգրացիոն նախագծերը։ Դժվար թե որևէ մեկը հանձն առնի վիճարկել այն դերը, որը խաղում է ԵԱՏՄ-ն այդ երկրի տնտեսական զարգացման նման բարձր տեմպերի պահպանման գործում. այդ դերն ակնհայտ է։ Եվ մենք հույս ունենք, որ մեր այս փոխգործակցությունը կշարունակվի»,- ասել է նա։
Նշենք, որ 2026 թվականի սկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Եվրոպական միության լիիրավ անդամ դառնալու երկրի մտադրությունը, սակայն ընդգծել է, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխանել նրա չափանիշներին։
Ռուսական կողմը բազմիցս ընդգծել է, որ Հայաստանը չի կարող համատեղել անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին։ Մոսկվան Եվրամիությանը անդամակցելու Հայաստանի մտադրության մասին օրենքի ընդունումը դիտարկում է որպես Եվրասիական միությունից դուրս գալու գործընթացի սկիզբ։