Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Արցախում ավտովթարի հետևանքով 26–ամյա զինծառայող է զոհվել

31.05.2018, 10:43
Արցախում 26–ամյա զինծառայող է զոհվել։
Արցախում ավտովթարի հետևանքով 26–ամյա զինծառայող է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի./ԱՌԿԱ/. Արցախում 26–ամյա զինծառայող է զոհվել։

Մայիսի 30-ին` ժամը 22:20-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Սուրեն Սուրենի Այվազյանը, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–