Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Թուրքիայում 5–6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

10.02.2017, 17:52
Հայաստանի տարածքում երկրաշարժը չի զգացվել:
Թուրքիայում 5–6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ,  10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 10-ին տեղական ժամանակով ժամը 16:27-ին (Գրինվիչի ժամանակով` 12:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.770 և արևելյան երկայնության 42.500 աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիա, Ալաշկերտ քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Գերատեսչությունից նշում են, որ Հայաստանի տարածքում երկրաշարժը չի զգացվել:–0–