Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայտաբերվել են «Շերեմետևո» օդանավակայանում այրված ինքնաթիռի «սև արկղերը»

06.05.2019, 10:57
«Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100-ի կոշտ վայրէջքի տեղում հայտնաբերվել են մի քանի «սև արկղեր»:
Հայտաբերվել են «Շերեմետևո» օդանավակայանում այրված ինքնաթիռի «սև արկղերը»

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100-ի կոշտ վայրէջքի տեղում հայտնաբերվել են մի քանի «սև արկղեր»: Մոսկվա–Մուրմանսկ չվերթի ևս երկու ինքնագրիչ դեռ չի հաջողվում գտնել: Այդ մասին հայտնում է «Комсомольской правде»-ն:

Փրկարարները ուսումնասիրել են արդեն այրված ինքնաթիռի բեկորները և դուրս են հանել զոհերի մարմինները: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հրդեհի զոհ են դարձել 41 մարդ, այդ թվում` երկու երեխա:

Ինքնաթիռում գտնվող 78 ուղևորներից միայն 37 է հաջողվել փրկվել: Մնացածը մահացել են:

«Նրանց մեծ մասը տարվել են Մոսկվայի դատական փորձաքննության դիարան», - հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը: Հայտնի է, որ մահացածների մոտ 50 հարազատներ Մուրմանսկից ժամանել են արդեն Մոսկվա:

Դեռ պարզ չէ, թե իրականում ինչ է տեղի ունեցել Superjet-ի հետ: Անձնակազմի անդամները նշում են, որ օդ բարձրանալուց հետո ինքնաթիռին կայծակ է հարվածել, ինչից հետո ինքնաթիռում սկսվել են տեխնիկական խնդիրներ: Օդաչուները որոշել են վերադառնալ օդանավակայան, սակայն վայրէջքի ժամանակ ինքնաթիռը մի քանի անգամ վեր է թռչել: Շասսիները չեն դիմացել, կոտրվել և վնասել են վառելիքի բաքը:-0-