Լոռու և Շիրակի մարզերում սիբիրյան խոցի կասկածանքով տասնհինգ մարդ է հոսպիտալացվել
07.10.2013,
18:05
Լոռու և Շիրակի մարզերում սիբիրյան խոցի կասկածանքով տասնհինգ մարդ է հոսպիտալացվել, ասվում է Առողջապահության նախարարության կայքում։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լոռու և Շիրակի մարզերում սիբիրյան խոցի կասկածանքով տասնհինգ մարդ է հոսպիտալացվել, ասվում է Առողջապահության նախարարության կայքում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 4-ին Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում երեք անձի մոտ արձանագրվել է սիբիրյան խոց (մաշկային ձև):
Առողջապահության նախարարության և մարզի առողջապահական կառույցների մասնագետների կողմից կազմակերպված բակային համայցի արդյունքում հայտնաբերվել են ևս ութը: Հիվանդները ենթարկվել են լաբորատոր հետազոտության: Յոթ հիվանդի մոտ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային ձևը: Մյուսների հետազոտություններն ընթացքում են:
Հիվանդները հոսպիտալացվել են և ստանում են անհրաժեշտ բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և ունեն առողջացման դրական տեղաշարժ:
Կազմակերպված և իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդության հավանական վարակի աղբյուրը համայնքում արձանագրված կենդանիների անկումներն են, որոնց մսեղիքն օգտագործվել է սննդում: Միաժամանակ պարզվել է, որ մսեղիքի որոշ չափաբաժին տեղափոխվել է Գյումրի:
Իրականացված հետազոտությունների արդյունքում Գյումրիում հայտնաբերվել է չորս կասկածելի հիվանդ, որոնք հոսպիտալացվել են, կազմակերպվել են լաբորատոր հետազոտություններ (ընթացքում են) և բուժում:
Շարունակվում են բակային համայցերը հիվանդության տեղայնացման և հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով: Որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել է մսեղիքը, իրականացվում է տնային տնտեսությունների կենցաղային պարագաների ախտահանում:
Վերջին անգամ սիբիրյան խոցի մաշկային ձևը Հայաստանում հայտնաբերվել է Հայաստանում 2013 թվականի մարդին երկու մարդու մոտ։ Նրանցից մեկը Վրաստանի քաղաքացի էր։
Նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստանի Գեղարքունիքի մարզում կենդանիների` սիբիրյան խոցով վարակման մի քանի դեպքեր են գրանցվել։ Դրանից հետո մարզում հոսպիտալացվել էր այդ հիվանդության ախտանիշներով 21 մարդ։ Լաբորատոր հետազոտությունները հաստատել էին սիբիրյան խոցի առկայություն նրանցից մեկի մոտ։ Նոյեմբերի սկզբին Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակիչներից մեկի մոտ լաբորատոր հետազոտության արդյունքում նույնպես սիբիրյան խոց էր հայտնաբերվել։ Կենդանիների վարակման դեպքերի մասին հաղորդումներ էին ստացվում նաև Տավուշի և Արմավիրի մարզերից։
Սիբիրյան խոցը սուր վարակիչ հիվանդություն է, ընթանում է մաշկային, հազվադեպ` աղիքային, թոքային և սեպտիկ ձևով։ Վարակի աղբյուրն ընտանի կենդանիներն են` խոշոր եղջերավոր անասուններ, գառներ, այծեր, խոզեր։ Վարակումը հաճախ շփման հետևանք է (կենդանիների մսի, կաշվի մշակման ժամանակ), և վարակն անցնում է սպորներով աղտոտված սննդամթերքի օգտագործման, ինչպես նաև վարակված ջրի, հողի, մորթու և այլ նյութերի միջոցով։ Մարդուց մարդու վարակում չի գրանցվել։ Հողում գտնվող վարակի սպորները կարող են պահպանվել մինչև 100 տարի։ -0-