Հայաստանում չորս տարեկան աղջիկ է մահացել աղիքային ինֆեկցիայի հետևանքով, ևս երեք երեխա տեղափոխվել է հիվանդանոց. ՀՀ ԱՆ
17.06.2015,
11:18
Հայաստանի Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղից չորս տարեկան մի աղջիկ է երեքշաբթի մահացել սուր աղիքային ինֆեկցիայի պատճառով, ևս երեք երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց նույն ախտանշաններով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղից չորս տարեկան մի աղջիկ է երեքշաբթի մահացել սուր աղիքային ինֆեկցիայի պատճառով, ևս երեք երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց նույն ախտանշաններով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տեղեկատվությամբ` աղջիկը երեքշաբթի ցերեկը տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով։ Աղջկա վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Նա ստացել է վիճակին համապատասխան բուժում։
Սակայն երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմունք` մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
Բացի այդ, այս պահին ռեանիմոբիլով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվում նույն ախտանշաններով, ծանր վիճակում գտնվող փոքրիկ տղա` Նորապատ գյուղից։
Մոտ երկու ժամ առաջ Արմավիր քաղաքի նույն ընտանիքի երկու երեխա (տարբեր մանկապարտեզների սաներ) ևս ընդունվել են տեղի ինֆեկցիոն բաժանմունք։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է թեթև։
«ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Արմավիրի մարզ են մեկնել նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, մանկական ռեանիմատոլոգներ», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Վարակի աղբյուրը պարզաբանելու, կանխարգելիչ ու հակահամաճարակային աշխատանքներ իրականացնելու նպատակով տեղում աշխատում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների խումբը։ Արմավիր է մեկնել նաև ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը:
Աշխատանքներում ընդգրկվել են նաև «Արաբկիր» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնների մասնագետները:
«Իրավիճակը հսկողության տակ է», – վստահեցնում են առողջապահության նախարարությունից։
Այս տարվա մայիսին Արմավիրի մի քանի մանկապարտեզներում գրանցվել են աղիքային ինֆեկցիայի տեղային բռնկումներ, ինչի հետևանքով տասնյակ երեխաներ տեղափոխվել էին հիվանդանոց։ –0–