Հետազոտությունները հաստատել են սիբիրյան խոցի առկայությունը. ՀՀ առողջապահության նախարարություն
22.10.2012,
18:22
Հայաստանում սիբիրյան խոցի ախտանիշներով հոսպիտալացված անձանցից մեկի մոտ հաստատվել է այդ հիվանդության առկայությունը, տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարության կայքը։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սիբիրյան խոցի ախտանիշներով հոսպիտալացված անձանցից մեկի մոտ հաստատվել է այդ հիվանդության առկայությունը, տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարության կայքը։
Նախարարությունն օրերս ահազանգ է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանից այն մասին, որ սիբիրյան խոցի կասկածանքով 21 մարդ է հոսպիտալացվել։ Ավելի ուշ գերատեսչությունը հայտնել է Երևանում կասկածելի ևս մեկ դեպքի մասին։
«Ահազանգը ստանալուն պես տեղում իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն, իրականացվել են կանխարգելիչ և հակահամաճարակաբանական միջոցառումներ։ Հոկտեմբերի 17–ին հոսպիտալացված 15 անձանցից վերցրած լաբորատոր նմուշառման արդյունքում հաստատվել է սիբիրյան խոցի առկայություն մեկ մարդու մոտ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ինը մարդու մոտ հայտնաբերվել են սիբիրյան խոցի ատիպիկ հարուցիչներ, ինչը պայմանավորված է հակաբիոտիկների օգտագործմամբ, իսկ հինգ մարդուց վերցրած նմուշները բացասական արդյունք են ցույց տվել։
Հիվանդների վիճակը բավարար է, առկա են առողջացման նշաններ։
Շարունակվում է մյուս հոսպիտալացվածների նմուշառումների լաբորատոր հետազոտությունը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումներ են անցկացվում։ «Համաճարակաբանական իրավիճակը վերահսկվում է»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Սիբիրյան խոցը սուր վարակիչ հիվանդություն է, ընթանում է մաշկային, հազվադեպ` աղիքային, թոքային և սեպտիկ ձևով։ Վարակի աղբյուրն ընտանի կենդանիներն են` խոշոր եղջերավոր անասուններ, գառներ, այծեր, խոզեր։ Վարակումը հաճախ շփման հետևանք է (կենդանիների մսի, կաշվի մշակման ժամանակ) և սպորներով աղտոտված սննդամթերքի օգտագործման, ինչպես նաև վարակված ջրի, հողի, մորթու և այլ նյութերի միջոցով։ Մարդուց մարդու վարակում չի գրանցվել։ Հողում գտնվող վարակի սպորները կարող են պահպանվել մինչև 100 տարի։ -0-